Քաղաքականություն
«Զրպարտություն է». Կոտայքի մարզպետն արձագանքել է իր եղբոր մասին մամուլի հրապարակմանը
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը արձագանքել է մամուլի հրապարակմանը, ըստ որի իր եղբայրը Աբովյանի ռեստորաններից մեկում ճաշել է և հրաժարվել է դրա դիմաց վճարել: Այս առնչությամբ, մարզպետը մասնավորապես…
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը արձագանքել է մամուլի հրապարակմանը, ըստ որի իր եղբայրը Աբովյանի ռեստորաններից մեկում ճաշել է և հրաժարվել է դրա դիմաց վճարել:
Այս առնչությամբ, մարզպետը մասնավորապես, նշել է, որ լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, այն կեղծ է, շինծու և իրականության հետ որևէ աղերս չունի. «Այս լուրը իմ, մերձավորներիս և Աբովյանում գործող քաղաքական թիմիս դեմ վերջին օրերին իրականացվող տեղեկատվական արշավի մաս է կազմում` նպատակ ունենալով սադրանքների, զրպարտանքի և ապատեղեկատվության միջոցով հանրության շրջանում արատավորել իմ և ինձ հետ փոխկապակցված անձանց անունները` ընդառաջ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների»,-նշել է նա՝ հավելելով, որ այդ լուրը կոչված է զրպարտելու իրեն ու իր եղբորը` արատավորելով իրենց բարի համբավը հանրության աչքին։
««Փաստ»-ի կողմից հերքում չտարածելու պարագայում երկուշաբթի օրն անմիջապես ձեռնամուխ կլինեմ դատարան դիմելու` հերքման, ներողության, գուցե նաև` բարոյական վնասի փոխհատուցման պահանջով»,-նշել է մարզպետը:
Հիշեցնենք, որ «Փաստ» օրաթերթը գրել էր, որ «թերթին մի քանի ուշագրավ տեղեկություններ են հասել մարզային նորահայտ «Սաշիկի» (ինչպես նրան արդեն սկսել են որակել մարզում) պահվածքից: Ըստ թերթի տեղեկությունների, օրեր առաջ զավեշտալի միջադեպ է գրանցվել Աբովյանի ռեստորաններից մեկում: Իր շքախմբով հաց ուտելու է մտնում Կոտայքի մարզպետի նույն այս եղբայրը:
Փոքր-ինչ գինովցած երիտասարդները պահանջում են հաշիվը: Այն ստանալուց հետո մարզպետի եղբայրը ցուցադրաբար պատռում է հաշիվն ու խրոխտ տոնով հայտարարում, որ ինքը մարզպետի եղբայրն է եւ «հաշիվ չունի փակելու»: Մեր աղբյուրները հայտնում են, որ որոշակի բացատրական աշխատանքներից հետո, այնուամենայնիվ, մարզպետի եղբայրը գումարը վճարում է»:
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...