Քաղաքականություն
Պատգամավոր Սերգեյ Բագրատյանի գործով նոր զարգացումնե՞ր կլինեն. ArmLur am
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունում մերժվել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի մասնակացությամբ Վայոց ձորում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ…
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունում մերժվել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի մասնակացությամբ Վայոց ձորում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ քրեական գործի հարուցումը:
Հիշեցնենք, որ Վայոց ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն այն մասին, որ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ու Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Սեդրակյանը ապրիլի 27-ին հարձակվել են իր վրա, անհարգալից վերաբերմունք ցուցաբերել, իր հասցեին հնչեցրել հայհոյանքներ: Սերգեյ Բագրատյանը, սակայն, հերքել էր իր մասնակցությունը միջադեպին:
ArmLur. am-ի հետ զրույցում Սերգեյ Բագրատյանը, խոսելով այս հարցի մասին, ասաց, որ արդարությունը հաղթեց: Փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը, ինչպես երևում է, ստեղծված իրավիճակին չի համակերպվել: Բայց հետաքրքիրն այն է, որ փոխմարզպետը այս մասին գրառումներ չի անում, հարցազրույցներ չի տալիս: Փոխարենը այս հարցի մասին ակտիվորեն խոսում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինի Պողոսյանը:
ArmLur. am-ը հարց ուղղեց Տոնոյանին, թե վերջինս ինչ քայլերի է պատրաստվում դիմել: «Երկուշաբթի օրը կհայտատարենք, թե որն է լինելու հաջորդ քայլը»,-ասաց փոխմարզպետը: Հարցրինք` փաստորեն դեռ որոշում չունի: Տոնոյանն ասաց, որ ունի, բայց դրա մասին ավելի ուշ է պատրաստվում խոսել:
Հարցին, թե ինչու է այս թեմայով խոսում միայն Քրիստինե Պողոսյանը, փոխմարզպետն ասաց. «Այսինքն` ես ոնց պատասխանեմ այդ հարցին, ինչ եք ակնկալում, որ ասեմ: Ես էլ կխոսեմ այդ մասին: Ժամանակի հարց է»:
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...