Քաղաքականություն
Միրզոյանի ընկերը գլխացավանք է դարձել օրենսդիրների համար. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանի վարորդ ընկերը, որն այժմ ԱԺ աշխատակազմի ղեկավար է աշխատում, գլխացավանք է դարձել օրենքներին լավատեղյակ իշխանականների համար։ Վերջին օրերին խորհրդարանում բուռն…
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանի վարորդ ընկերը, որն այժմ ԱԺ աշխատակազմի ղեկավար է աշխատում, գլխացավանք է դարձել օրենքներին լավատեղյակ իշխանականների համար։
Վերջին օրերին խորհրդարանում բուռն քննարկման առիթ է դարձել նրա մի որոշումը, որը հակաօրինական է։ Խոսքն ընդդիմադիր պատգամավորներին մանրակրկիտ ռենտգեն անելու մասին է։ Մասնավորապես ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն օրերս մեզ հետ զրույցում խոստովանել էր, որ խորհրդարան մուտք գործելիս ստուգում են ոչ միայն ավտոմեքենայի արտաքին, ներքին հատվածը, ինչպես նաև բեռնախցիկը, այլև վերջին օրերին պատգամավորից պահանջել են բացել նաև պայուսակը։
Մարուքյանին ԱԺ աշխատակիցները խոստովանել են, որ իրենց ասել են՝ ստուգեք, իրենք էլ ստուգում են։ Մեր տեղեկություններով՝ բարձրացած աղմուկից հետո ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դիտողություն է արել ԱԺ նախագահին՝ ասելով, որ նման անհեթեթ որոշումներ այլևս չկայացվեն աշխատակազմի ղեկավարի կողմից, քանի որ պայուսակ մտնելն արդեն համարվում է խուզարկություն, իսկ ԱԺ պատգամավորին քանի դեռ չեն զրկել անձեռնմխելիությունից, իրավունք չկա ստուգելու։ Ավելին՝ Քոչարյանն ասել է նաև, որ եթե ընդդիմադիր պատգամավորներն ուզենային, կարող էին դատի տալ դրա համար։ Վերջին օրերին այլևս ընդդիմադիրներին նման խուզարկության չեն ենթարկում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...