Քաղաքականություն
Ինչպես է Ռոբերտ Քոչարյանը երկու անձնագիր ունեցել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ելույթ ունենալով Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում` ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը…
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ելույթ ունենալով Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում` ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը հետաքրքիր հայտարարությամբ հանդես եկավ: Անդրադառնալով այն հիմնավորումներին, որ, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել արդեն դատաքննությանը կամ փախչել` Քոչարյանը հայտարարեց. «Ես ունեի երկու անձնագիր` մեկն ինձ մոտ էր, մյուսը` նրանց մոտ՝ ՀՔԾ-ում. ես կարող էի նրանց չասել ու երկրից գնալ»: Այս հայտարարությունը հետաքրքիր է Քոչարյանի` երկու անձնագիր ունենալու առումով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հայաստանյան օրենսդրությունը թույլ է տալիս քաղաքացիներին միաժամանակ ունենալ ե՛ւ հին նմուշի անձնագիր, ե՛ւ բիոմետրիկ: Ընդ որում, բիոմետրիկ անձնագրերը նախատեսված են ոչ թե ներքին օգտագործման համար, այլ արտերկիր մեկնելու նպատակին են ծառայում: Հենց սրանով էլ պայմանավորված է Քոչարյանի հայտարարությունը»: Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...