Քաղաքականություն
Երեւանի մետրոպոլիտենի տնօրենը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է մետրոպոլիտենի մամուլի խոսնակ…
Այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթեւ Խաչատրյանը:
Խաչատրյանը նշել է, որ Յայլոյանը դիմում է գրել իր սեփական ցանկությամբ. «28 տարի աշխատել է, վերջին 4 տարիներին հանգստի չի գնացել եւ կենսթոշակային տարիքը լրանալու կապակցությամբ՝ որոշել է գնալ վաստակած հանգստի»:
Լրատվականի դիտարկմանը, թե արդյո՞ք այս դիմումը ԱԱԾ ստուգումների հետ է կապված, Խաչատրյանը բացասական արձագանքեց՝ նշելով, որ ներքին խոսակցություններում էլ Յայլոյանը հայտարարել էր, որ հենց կենսաթոշակի անցնելու տարիք գա՝ դուրս է գալու աշխատանքից:
Հիշեցնենք, որ մարտին ՀԺ-ն իր աղբյուրներին հղում անելով՝ գրել էր, որ ԱԱԾ-ն մետրոպոլիտենում խոշոր չարաշահումներ է հայտնաբերել: ԱԱԾ-ից էլ մեր զրույցում հայտնել էին, որ հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...