Քաղաքականություն
Ակնկալում եմ, որ «Գազպրոմը» մինչև տարեվերջ կնվազեցնի Հայաստանի համար գազի գինը․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ռուսական առաջատար զանգվածային լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են կառավարության…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ռուսական առաջատար զանգվածային լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Հանդիպմանը, մասնավորապես, մասնակցել են ИТАР ТАСС, РИА Новости, Интерфакс, Lenta ru լրատվական գործակալությունների, Эхо Москвы, Комсомольская правда ռադիոկայանների, Коммерсант, Известия, Московский комсомолец, Независимая газета թերթերի և Russia Today հեռուստաընկերության լրագրողները:
«Վստահ եմ, որ դա իրական է: Ռուս գործընկերները չեն հերքում գնի նվազման հնարավորությունը, նրանք պատրաստ են քննարկել այդ հարցը», - հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Փաշինյանը:
Նա նշել է՝ գազի գնի հետ կապված հարցը «Գազպրոմի» հետ պետք է լուծվի մինչև տարեվերջ:
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ էներգակիրների գների խտրականության բացակայությունը Եվրասիական միության արդյունավետ գործունեության բանալին է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...