Քաղաքականություն
«Ժողովուրդ»․ Ինչո՞ւ են ՊՆ մեքենաները վստահում անփորձ ժամկետային զինծառայողներին
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչո՞վ է զբաղված ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, երբ զինվորական մեքենաների վթարի հետևանքով հերթական զոհն ենք ունեցել: 2018 թվականի նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ…
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչո՞վ է զբաղված ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, երբ զինվորական մեքենաների վթարի հետևանքով հերթական զոհն ենք ունեցել:
2018 թվականի նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճա¬նապարհին ավտովթար էր եղել. 4 զինվոր էր. մահացել, իսկ մյուս զին¬վորները տարբեր աստիճանի վնաս¬վածքներով տեղափոխվել, էին հի¬վանդանոց:
Հրապարակվել էր այն մասին, որ մեքենան շահագործման ենթակա չի եղել: Դեպքից հետո ՊՆ մի շարք բարձրաստիճան պաշտոն¬յաներ ազատվեցին պաշտոնից: Այս դեպքով դեռևս որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, ասել է թե՝ բավարարվեցին միայն ազա¬տումներով: Այս դեպքից որոշ ժամա¬նակ անց՝ ապրիլի 13-ին, Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհին էլ մեկ այլ վթար էր եղել, ինչի հետևանքով 18 զինծառայող հոսպիտալացվել էր:
Ու մինչ իրավապահները քննում են այս գործը, երեկ հերթական դեպքն է տեղի ունեցել: Մայիսի 14-ին ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժության անց¬կացման շրջանում, ըստ նախնական տվյալների, մարտական մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոն¬ները խախտելու, «Ուռալ-4310» ավ-տոմեքենայի կողաշրջվելու հետև¬անքով ավտոմեքենայի հաշվարկի հրամանատար, պարտադիր ժամկե¬տային զինծառայող, կրտսեր սեր¬ժանտ Արարատ Խեչումյանը ստա¬ցած վնասվածքներից մահացել է:
Այս իրավիճակում բազմիցս բարձրաձայնվել է այն մասին, որ ՊՆ մե¬քենաները տալիս են անփորձ պար¬տադիր ժամկետային զինառայողներին և նրանց կյանքը դնում հարվա¬ծի տակ: Իսկ թե ով պետք է պա¬տասխան տա այս իրավիճակի հա¬մար, և ինչու ՊՆ-ն այս դեպքերից դասեր չի քաղում և առավել փորձա¬ռու վարողների մեքենաները չի վս¬տահում, պարզ չէ»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...