Քաղաքականություն
Ծայրահեղ անարդար դատավարություն ստացվեց. Ալումյանըՙ այսօր կայացած նիստի մասին
Ծայրահեղ անարդար դատավարություն ստացվեց, որովհետեւ դատական նիստը սկսեցին դատախազները, վերջացրին դատախազները, լսողների մոտ սովորաբար տպավորվում է առաջինն ու վերջինը: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին…
Ծայրահեղ անարդար դատավարություն ստացվեց, որովհետեւ դատական նիստը սկսեցին դատախազները, վերջացրին դատախազները, լսողների մոտ սովորաբար տպավորվում է առաջինն ու վերջինը: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։
«Դատավորն արեց ամեն ինչ, որ տպավորություն ստեղծվի, թե մեր փաստարկները ջախջախվեցին: Իրականում մեր ոչ մի փաստարկին լուրջ հակափաստարկ չբերվեց, ուղղակի տպավորություն ստեղծվեց: Այս գործն ամբողջությամբ ստեղծված է տպավորությունների վրա՝ գլխավորապես հանրության տպավորությունների վրա»,– նշեց նա։
Հիշեցնենք, որ այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, որոշումը կհրապարակվի մայիսի 18-ին։ Հավելենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Սակայն նրա փաստաբանները պնդում են, որ մեղադրանքն անհիմն է, եւ շինծու գործով իրականացվում է քաղաքական հետապնդում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...