Քաղաքականություն
Նոր կուսակցություն կմտնի հայաստանյան քաղաքական դաշտ. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով՝ առաջիկայում հայաստանյան քաղաքական դաշտում կհայտնվի բավականին լուրջ ու հեռանկարային քաղաքական ուժ, որտեղ համախմբված կլինեն հիմնականում…
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով՝ առաջիկայում հայաստանյան քաղաքական դաշտում կհայտնվի բավականին լուրջ ու հեռանկարային քաղաքական ուժ, որտեղ համախմբված կլինեն հիմնականում անսպասելի, բայց հանրության լայն զանգվածներին հայտնի դեմքեր:
Թերթը պարզել է, որ կուսակցությունը գաղափարական առումով լինելու է ավելի շատ ազգայնական նրբերանգներով, նաև որոշակի տոտալիտար սաղմեր ունեցող: Միանշանակ դժվար է ասել, թե հայաստանյան այսքան կուսակցությունների շարքում, որտեղ գաղափարական հոսանքների ու ուղղությունների պակաս չկա, ինչ խոսք է ասելու կամ ինչ դերակատարում կարող է ունենալ այս ուժը: Թերթի տեղեկություններով՝ այն հիմնականում իր գործունեությունը պատրաստվում է իրականացնել հանրության առավել ինտելեկտուալ սեգմենտի շրջանակներում, նաև կարևորվելու են մարզերի հետ աշխատանքները: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, հնարավոր է՝ այս ուժը բավականին լուրջ հիմքեր ապահովի մինչև հերթական ընտրությունները»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...