Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դատարանում են
Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Հիշեցնենք, որ այստեղ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործով նիստը:
Ինչպես հայտնի է, Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դատարանի դահլիճում պետք է անձամբ ներկայացնեն երաշխավորություն՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու առնչությամբ: Վերջիններս այսօր դատարանում վերահաստատեցին իրենց կողմից ներկայացված անձնական երաշխավորությունը` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ: