Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես մենակ «այո՛», «այո՛» էի ասում․ իսլամ ընդունած երեխայի մոր պարզաբանումը
Օրեր առաջ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեց Արթուր անունով 13-ամյա հայ տղան, ով թուրքական հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում փոխել էր իր կրոնն ու անունը: Այս տեսանյութը բուռն…
Օրեր առաջ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեց Արթուր անունով 13-ամյա հայ տղան, ով թուրքական հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում փոխել էր իր կրոնն ու անունը: Այս տեսանյութը բուռն արձագանք ստացավ: SHANTNEWS. am-ը կապ Է հաստատել Արթուրի և նրա մոր հետ, ովքեր պարզաբանումներ ու մանրամասներ են ներկայացրել:
«Սյուզան անունով մի կին էր, ասաց՝ ինչ ասեմ նրան: Ասաց՝ էսօր ծնունդն է, ձեռքը կպաչես»,- լրատտվականի հետ զրույցում նշել է Արթուրը:
Մայրը, նրան ընդհատելով, պարզաբանեց.
«Էդ մարդու ծնունդը (թուրք հոգևորականի), էդ էլ չեմ իմացել, հիմա է ասում»:
«Ասեց՝ մենք քո մամայի հետ խոսել ենք, ասեց՝ ես ինչ ասեմ, իմ հետևից կասես, էդքան: Ու ասեցի, պրծա»,- ասել է Արթուրը:
Տղայի մայրը պատմեց.
«Ես նույնիսկ տանը չեմ եղել, որ հեռուստացույցով դիտեմ իմ երեխային: Ես դրսում եմ, ինձ զանգ է եկել, մի աղջիկ է զանգել, ասել է՝ Արթուրի մա՞յրն եք, ասել եմ՝ այո: Ես առևտուր էի անում էդ ժամանակ, այնտեղ, թե ինչ էին խոսում, ես մենակ «այո», «այո» էի ասում: Չեմ պատկերացրել, որ նման բան ա եղել, ես չեմ պատկերացրել, որ ինքը բեմին է կանգնելու, նման արտահայտություն է լինելու: Եթե իմանայի՝ նման բան է լինելու, ինքս էլ կգնայի, կլսեի, ինձ ոչ ոք գումար չի առաջարկել: Ես Արթուրին ասացի՝ քեզ փող առաջարկե՞լ են, ասեց՝ չէ, մամա: Ես խոսել եմ Գարո Փայլանի հետ, ասաց՝ այդ հարցը բարձրացրել է, ես որ ասեմ՝ բողոքել, բան, չեմ ուզել: Ես 12 տարի է՝ այստեղ եմ, աշխատում եմ խանութում, իմ երեխային փոքրուց պահել, մեծացրել եմ»:
Նա ասաց, որ երեխայի հետ նման կերպ վարվելու իրավունք չունեին՝ անկախ երեխայի ազգությունից ու կրոնական պատկանելությունից:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...