Քաղաքականություն
10 զոհերից 7-ի սպանությունը ո՛չ ոստիկանների կողմից է, ո՛չ էլ բանակի․ Քոչարյանը դատարանում
Զինվորական կառավարման նոր կայազորի կազմակերպումը և բանակային ստորաբաժանումների տեղաշարժը որևէ ընդանուր բան չունեն Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հետ, մինչև 2008թ.-ի Մատի 1-ը Զինված ուժերը Երևանում…
Զինվորական կառավարման նոր կայազորի կազմակերպումը և բանակային ստորաբաժանումների տեղաշարժը որևէ ընդանուր բան չունեն Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հետ, մինչև 2008թ.-ի Մատի 1-ը Զինված ուժերը Երևանում չեն օգտագործվել, այսօր դատարանում՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նախնական նիստում, պաշտպանական կողմի դիրքորոշումը ներկայացնելիս հայտարարեց փաստաբան Հայկ Ալումյանը։
«Մինչև 2008թ.-ի Մարտի 1-ն ինչ տեղաշարժ որ կատարվել է՝ զորամասերից առանձին անձնակազմի ինչ-որ ուրիշ զորամաս տեղափոխումը, զինված ուժերի օգտագործում չէ։ Մինչև Մարտի 1-ը Զինված ուժերը չեն օգտագործվել, այլ տեղափոխվել են։ Զորքի օգտագործում չի եղել։ Այն, ինչ մեղադրանքում ներկայացված է, բացարձակապես իրականությանը չի համապատասխանում», - ավելացրեց փաստաբանը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ դատարանում խոսեց Մարտի 1-ի 10 սպանությունների մասին. «10 զոհերից 7-ի սպանությունը ո՛չ ոստիկանների կողմից է, ո՛չ էլ բանակի: Կա՞ն ձերբակալվածներ, կա՞ն քննչական գործողություններ այդ որոշ մարդկանց գտնելու ուղղությամբ»,- ասաց Քոչարյանը:
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...