Քաղաքականություն
Ով է Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Գրիգորյանի հայրը. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ սկսվեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի դատաքննությունը։ Այն ընթանում է Երեւանի դատարանի Նոր Նորքի նստավայրում։ Գործը քննող դատավորը՝ Դավիթ Գրիգորյանը, ԵՊ�…
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ սկսվեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի դատաքննությունը։ Այն ընթանում է Երեւանի դատարանի Նոր Նորքի նստավայրում։ Գործը քննող դատավորը՝ Դավիթ Գրիգորյանը, ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի երկարամյա դեկան Մարատ Գրիգորյանի որդին է։
Ի դեպ, Մարատ Գրիգորյանը «Հրապարակի» դեմ դատական հայց է ներկայացրել․ հավանաբար, հույս ունի, որ դատավոր որդու օգնությամբ կշահի գործը։
Տարօրինակ է, որ նրա դատավոր որդին չի աջակցել հայցը կազմելուն կամ գոնե չի զգուշացրել, որ հոր ֆակուլտետում աշխատող դասախոսները՝ նրա ենթակաները, չեն կարող իրենց դեկանի հետ միասին դիմել դատարան, քանի որ հոդվածում հրապարակվել են բացառապես Մարատ Գրիգորյանի հետ կապված տեղեկություններ, իսկ Քաղաքացիական օրենսգրքով այն անձը, ում վերաբերյալ տեղեկություններ չեն տարածվել, չի կարող դիմել դատարան։ Անգամ եթե ենթակաները որոշել են «շեֆի» իրավունքները կոլեկտիվ հիմունքներով պաշտպանել մամուլից, դա տարրական անգրագիտություն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...