Քաղաքականություն
Նախատեսվում է Փոթի նավահանգստում սեփական դրոշով նավեր ունենալ․ Նախատեսվում է Փոթի նավահանգստում սեփական դրոշով նավեր ունենալ․ Փամբուխչյան
ՀՀ իշխանությունները Լարսի անցակետին այլընտրանքային ճանապարհ են դիտարկում ծովային փոխադրումները, և թեև քննարկվում է լաստանավի տարբերակը, բայց շատ ավելի դիտարկելի է երկաթուղային փոխադրումների համա�…
ՀՀ իշխանությունները Լարսի անցակետին այլընտրանքային ճանապարհ են դիտարկում ծովային փոխադրումները, և թեև քննարկվում է լաստանավի տարբերակը, բայց շատ ավելի դիտարկելի է երկաթուղային փոխադրումների համար կոնտեյներային փոխադրումները՝ Երևանից Փոթի։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը։
«Լաստանավի օգտագործումը քննարկվել է, այս պահին ունենք մեկ լաստանավ, որը օգտագործում է Հարավկովկասյան երկաթուղիներ ՓԲԸ-ն, և որը, սակայն, անսարքության պատճառով չի կարող սպասարկել տնտեսվարողներին»,-ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ այս պահին աշխատում է ծովային նավահանգիստ ունենալու օրենսդրական նախաձեռնության վրա, որի նպատակը՝ սեփական դրոշով նավեր ունենալն է, և որը բավական լավ ֆինանսական պայմաններով կիրականացնի փոխադրումներ։
«Նախաձեռնել ենք իդեան, որպեսզի իրականացնենք, որն իհարկե կարճաժամկետ չի, անտեղ պետք է միանալ տարբեր կոնվենցիաների։ Օրենքը գրեթե ավարտին է հասցվում, պետք է անցնի իրավական և այլ փորձաքննություններ, հույս ունենք, որ կարճ ժամանակում կկարողանանք իրականացնել ծրագիրը և Փոթի նավահանգստում ունենալ սեփական նավը։ Աշխարհում 44 երկիր կա, որոնք չունեն ուղիղ ելք դեպի ծով, ՄԱԿ-ի կոնվենցիայով իրենց իրավունք է տրված, որ ունենան իրենց օրենսդրությունը և դառնան «ծովային երկիր»` իրենց ամենամոտ երրորդ երկրի միջոցով իրականացնեն ծովային փոխադրումներ։ Այդ դեպքում յուրաքանչյուր նավ պետք է անպայման ունենա որևէ երկրի դրոշ, նավերը գրանցի այդ երկրում, համապատասխանաբար վճարներ կատարի այդ երկրի բյուջե»,-ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...