Մարտի 1-ի գործով դատավորը չի փոխվի
Դատարանը հրապարակեց Ռ. Քոչարյանի պաշտպանների՝ դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ որոշումը: «Մերժում ենք միջնորդությունը: Որոշման օրինակները կտրմադրենք կողմերին՝ պարզաբանելով, որ այն բողոքարկման ենթակա չէ»,- ասաց Քոչարյանի գործով դատավորը: Պաշտպաններն այս պահին ծանոթանում են պատճառաբանական մասին. հայտարարվել է կարճատև ընդմիջում:

Քաղաքականություն