Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանի եւ Սի Ծինփինին հանդիպել են
Չինաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է այդ երկրի նախագահ Սի Ծինփինի հետ: ՀՀ վարչապետն իր խոսքում նշեց, որ Ասիական քաղաքակրթությունների երկխոսության…
Չինաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է այդ երկրի նախագահ Սի Ծինփինի հետ:
ՀՀ վարչապետն իր խոսքում նշեց, որ Ասիական քաղաքակրթությունների երկխոսության համաժողովը լավ հնարավորություն է հանդիպելու եւ երկու երկրների համագործակցության զարգացման հեռանկարների քննարկելու:
Փաշինյանը նշեց, որ երկու ժողովուրդներն էլ ներկայացնում են հին քաղաքակրթություններ, հայկական ձեռագրերում դեռ հինգերորդ դարից նկարագրվում են երկու ժողովուրդների կապերը, որոնք ունեցել են առեւտրային, հումանիտար եւ քաղաքական բնույթ:
«Մեզ համար շատ կարեւոր են արդյունավետ եւ կառուցողական հարաբերությունները Չինաստանի հետ»,-ասաց Փաշինյանը՝ շնորհավորելով Չինաստանի նախագահին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ստեղծման եւ հեղափոխության 70-ամյակի առթիվ:
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ` Աննա Հակոբյանի հետ, ժամանել է Պեկին:
Դիմավորման արարողությունից հետո վարչապետի գլխավորած պատվիրակությունը միանգամից ուղեւորվել էր Չինաստանի ժողովրդական ներկայացուցիչների պալատ, որտեղ նախատեսված էր հանդիպում Սի Ծինփինի հետ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...