Քաղաքականություն

Դատարանի որոշմամբ Աշոտ Գրիգորյանը կհերքի Տիգրան Սարգսյանի մասին զրպարտություն համարվող տեղեկությունները

Դատարանի որոշմամբ Աշոտ Գրիգորյանը կհերքի Տիգրան Սարգսյանի մասին զրպարտություն համարվող տեղեկությունները
Երևանի առաջին ատյանի դատարանը նախագահությամբ դատավոր Հայարփի Զարգարյանի վճիռ է կայացրել՝ պարտավորեցնելով «Եվրամիություն-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանին հրապարակայնորեն հերքել ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի մասին զրպարտություն համարվող տեղեկությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դատարանը պարտավորեցրել է Գրիգորյանին հերքումը տեղակայել մի շարք լրատվամիջոցներում։ Դատարանը նաև որոշել է հօգուտ Տիգրան Սարգսյանի բռնագանձել 1 մլն ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցման գումար։ Խնդրո առարկան մի շարք լրատվամիջոցներում «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ Աշոտ Գրիգորյանի հայտարարությունների հիման վրա հրապարակված նյութերն են, որոնք դատարանը համարել է զրպարտություն Տիգրան Սարգսյանի նկատմամբ ու Գրիգորյանին պարտավորեցրել է հերքել դրանք

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250