Քաղաքականություն
Ունեիք ժողովրդի ավելի քան 90 տոկոսի աջակցությունը, հիմա որքա՞ն է․ հարց Փաշինյանին
«Դուք ունեիք ժողովրդի ավելի քան 90 տոկոսի աջակցությունը: Այժմ հաշվարկե՞լ եք՝ որքա՞ն է այդ աջակցության տոկոսը»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս հարցով է դիմում РБК-ի լրագրողը: Ինչպես հայտնում է…
«Դուք ունեիք ժողովրդի ավելի քան 90 տոկոսի աջակցությունը: Այժմ հաշվարկե՞լ եք՝ որքա՞ն է այդ աջակցության տոկոսը»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս հարցով է դիմում РБК-ի լրագրողը:
Ինչպես հայտնում է Shantnews-ը ՝ Փաշինյանը պատասխանում է.
«Ես չեմ ստուգել, բայց կարծում եմ՝ ոչինչ չի փոխվել և չի փոխվելու, քանի որ վստահ եմ՝ ես մարդկանց հետ ազնիվ եմ, մենք աշխատում ենք բոլորի համար բացել բոլոր հնարավորությունները, նրանց համար չեն լինելու տնտեսական կամ քաղաքական սահմանափակումներ, յուրաքանչյուրը հնարավորություն է ունենալու իր տաղանդն իրացնել»:
Լրատվականը հայտնում է՝ դիտարկմանը, թե տպավորություն է, որ իդեալիստն է խոսում, ՀՀ վարչապետն արձագանքում է.
«Այդպես էլ կա: Իսկ գիտե՞ք՝ որն էր մեր հեղափոխության առանձնահատկություններից մեկը. դա ռոմանտիզմի հաղթանակն էր պրագմատիզմի նկատմամբ»:
Հարցին՝ իրականությանը բախվելով չի՞ կոտրվել այդ ռոմանտիզմը, Փաշինյանն ասում է.
«Ո՛չ, հիմա Հայաստանում ամեն ինչ այնպես էր, ինչպես կարծում էինք, և այդպես էլ շարունակելու ենք»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...