Քաղաքականություն
Փաշինյանը Բրյուսելում մասնակցել է Արեւելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մայիսի 13-ին, Արեւելյան գործընկերության անդամ երկրների ղեկավարների հետ մասնակցել է Արեւելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին, որը տրվել է…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մայիսի 13-ին, Արեւելյան գործընկերության անդամ երկրների ղեկավարների հետ մասնակցել է Արեւելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին, որը տրվել է Դոնալդ Տուսկի անունից: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
Ընթրիքին ներկա են եղել նաեւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրոպական հանձնաժողովի հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, Լեհաստանի եւ Շվեդիայի նախկին արտգործնախարարներ` Ռադոսլավ Սիկորսկին եւ Կառլ Բիլդտը, ովքեր Արեւելյան գործընկերության նախաձեռնողներից են:
Միջոցառման ընթացքում Արեւելյան գործընկերության մասնակից երկրների ղեկավարները, այդ թվում` վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաեւ վերը նշված բարձրաստիճան պաշտոնյաները հանդես են եկել ողջույնի խոսքերով: Նրանք անդրադարձել են Արեւելյան գործընկերության շրջանակում 10 տարիների ընթացքում իրականացված ծրագրերին, դրանց արդյունքներին, ինչպես նաեւ առաջիկա միջոցառումներին ու նախաձեռնություններին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...