Քաղաքականություն
Փաշինյանի պատվիրակությունը Բրյուսելում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Բրյուսել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, քիչ անց Նիկոլ Փաշինյանը կուղևորվի Եվրոպական խորհրդի շենք։ ՀՀ վարչապետին կդիմավորի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Բրյուսել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, քիչ անց Նիկոլ Փաշինյանը կուղևորվի Եվրոպական խորհրդի շենք։ ՀՀ վարչապետին կդիմավորի Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։
Դոնալդ Տուսկի անունից Արևելյան գործընկերության տասնամյակի առթիվ կտրվի պաշտոնական ընթրիք։ Ողջույնի խոսքով հանդես կգան Դոնալդ Տուսկը, Լեհաստանի նախկին ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին, Շվեդիայի նախկին ԱԳ նախարար Կառլ Բիլդտը։ Հանդիպմանը խոսք կուղղեն Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը։
Միջոցառմանը մասնակցելու է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Հիշեցնենք, որ Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրին անդամակցում են հետխորհրդային վեց պետություններ՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Բելառուսը և Ուկրաինան։ Հայաստանը երկու տարի առաջ՝ 2017-ին է ստորագրել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը արդեն վավերացրել են Եվրամիության մի շարք երկրներ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...