Քաղաքականություն
Հորս առաջադրված մեղադրանքը անձնական վրեժխնդրություն է. Լևոն Քոչարյան
«Այն, ինչ պաշտպաններն են ասում, այն, ինչ հայրս է ասում, մենք բոլորս համամիտ ենք, այդ ամենը մենք տեսնում են եւ բազում փաստեր են եղել, որ ապացուցել են այդ ամենը»,–այս մասին այսօր դատարանի դահլիճում…
«Այն, ինչ պաշտպաններն են ասում, այն, ինչ հայրս է ասում, մենք բոլորս համամիտ ենք, այդ ամենը մենք տեսնում են եւ բազում փաստեր են եղել, որ ապացուցել են այդ ամենը»,–այս մասին այսօր դատարանի դահլիճում լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, պնդելով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը կոնկրետ անձնական վրեժխնդրություն է։
Հարցին՝ ի՞նչ փաստեր նկատի ունի, Լեւոն Քոչարյանն արձագանքեց, որ ամենացայտունը՝ «Ուզես, չուզես կալանքը պետք ա տաս» ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի հատվածն է։
Խոսելով 2008 թվականի իրադարձություններից՝ Լևոն Քոչարյանն ասաց, թե նախևառաջ պետք է հասկանալ, թե ով է այդ սպանությունը կազմակերպել, այդ ամենի մեջ մեղավոր, նա էլ պատասխան տա։
Ռոբերտ Քոչարյանի որդին ասաց՝ ակնկալում են, որ մինչ մինչ օրս կիրառվող ապօրինի խափանման միջոցը կվերացվի։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...