Բալասանյանի հայտարարությունը վտանգել է մեր անվտանգության համակարգը․ Անդրանիկ Քոչարյան
Վիտալի Բալասանյանը՝ որպես անվտանգության խորհրդի քարտուղար, պետք է չանի հայտարարություններ, որոնք կարող են թուլացնել մեր անվտանգությունը, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Բալասանյանի այն հայտարարությանը, թե լավ կլիներ, որ Արցախի հանրապետության նախագահների դիմումը՝ ազատ արձակել Քոչարյանին, հարգվեր: Քոչարյանի խոսքով՝ Արցախի հանրությունը լավ է ընդունում ՀՀ իշխանություններին, հնարավոր է, որ ինչ-որ ուժեր փորձեն Արցախը դարձնել պլատֆորմ ՀՀ իշխանության դեմ պայքարելու համար, սակայն այդպիսի միտումներ չկան․ «Եթե նման միտումներ լինեն, Արցախի իշխանությունը բնօրրանում կխեղդի»,- ասաց Քոչարյանը՝ ավելացնելով, որ այն ուժերը, որոնք կփորձեն իրենց անհաջողությունների փոխարեն քաղաքական դիվիդենդներ շահել, բայց դա արդյունք չի տա:

Քաղաքականություն