Քաղաքականություն
Արսեն Թորոսյանը՝ Մալայան կենտրոնի դեպքի մասին
Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում որոշելու համար՝ քրեական գործ հարուցե՞լ, թե՞ ոչ: «Տեղեկացվել է նաև Առողջապահական և աշխատանքի պետական տեսչությունը, որ իրենց մասով էլ ուսումնասիրություն…
Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում որոշելու համար՝ քրեական գործ հարուցե՞լ, թե՞ ոչ:
«Տեղեկացվել է նաև Առողջապահական և աշխատանքի պետական տեսչությունը, որ իրենց մասով էլ ուսումնասիրություն կատարեն, մեր կողմից ներգրավված են Դեղերի փորձագիտական կենտրոնի և Հիվանդությունների վերացման և կանխարգելման ազգային կենտրոնի աշխատակիցները, որ ամբողջ իսկությունը պարզվի, և հետևանքներ լինեն: Եթե պարզվի, որ մասնագիտական պարտականությունները կատարելիս եղել է անփույթ վերաբերմունք բուժաշխատողի կողմից, պետք է քրեական գործի շրջանակներում ունենա իրավական հետևանքներ, եթե համարվի, որ պատճառվել է տարբեր աստիճանի վնաս», – ասաց նախարարը:
Թորոսյանի նշեց՝ ինչ վերաբերում է դեղին, ապա ըստ իրենց ունեցած տեղեկությունների, որը կրկին ճշգրտման կարիք ունի, դեղը ներմուծվել է պատշաճ, սերիան համապատասխանում է գրանցման պահանջներին: «Հետևաբար` մնում է ենթադրել, որ խնդիրն առաջացել է դեղի օգտագործման կանոնների խախտման արդյունքում և ոչ թե դեղի փչացած լինելու արդյունքում: Բայց սա միայն ենթադրություն է, պետք է պարզվի փորձաքննությամբ»,-ասաց Առողջապահության նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...