Քաղաքականություն
Քիչ է մնում սոնոգրաֆիա անեն. Նաիրա Զոհրաբյանը՝ ԱԺ մոտւք գործելիս իր մեքենան ստուգելու մասին
Իմ ծառայողական մեքենան եթե օրվա մեջ 10 անգամ մուտք գործի Ազգային ժողովի տարածք, 10 անգամն էլ մանրազնին ստուգում են։ NEWS .am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով վերջին…
Իմ ծառայողական մեքենան եթե օրվա մեջ 10 անգամ մուտք գործի Ազգային ժողովի տարածք, 10 անգամն էլ մանրազնին ստուգում են։ NEWS .am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով վերջին օրերին ԱԺ տարածք մուտք գործելու խստացված ռեժիմին։
«Եթե նման անվտանգության ռեժիմ գործեր բոլոր պատգամավորների համար, այդ խնդրին չէինք անդրադառնա ո՛չ էդմոն Մարուքյանը, ո՛չ ես»,- ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը։
«ԱԺ մուտք գործելը կարծես «յամեր» կամ «կատե» անցնել է, քիչ է մնում սոնոգրաֆիա անցկացնեն։ Նման ռեժիմ չկա, գոյություն չունի, իսկ թե որն է ստուգման նպատակը՝ չգիտեմ, հատկապես եթե կա ԱԺ մուտք գործելու թույլտվություն»,- ասաց նա՝ հավելելով, որ անվտանգության աշխատակիցները զննում են անձնական գնումների տոպրակները, մեքենայի սալոնը, բեռնախցիկը, անգամ «բարդաչոկը»։
Նաիրա Զոհրաբյանը փորձել է ԱԺ աշխատակազմից ճշտել խստացված ռեժիմի պատճառը, պատասխանել են, որ աշխատակազմը ենթարկվում է ԱԺ–ին և այդ ռեժիմի հետ կապ չունեն, իսկ ԱԺ անվտանգության ծառայությունից ասել են, որ ԱԺ աշխատակազմի կողմից իջեցված կարգադրություն է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...