Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզում է. ներդրումային համաժողով
ՙԻմ քայլը՝ հանուն Գեղարքունիքի՚ ներդրումային համաժողովի ժամանակ Ռուսաստանից ժամանած գործարարներից մեկը նշել է, որ ցանկանում է վերադառնալ Հայաստան, իր հետ շատ այլ հայեր և գործարարներ, սակայն հողերի…
ՙԻմ քայլը՝ հանուն Գեղարքունիքի՚ ներդրումային համաժողովի ժամանակ Ռուսաստանից ժամանած գործարարներից մեկը նշել է, որ ցանկանում է վերադառնալ Հայաստան, իր հետ շատ այլ հայեր և գործարարներ, սակայն հողերի բաշխման հետ կապված որոշ մտահոգությունների մասին բարձրաձայնեց:
ՙՔանի դեռ դրանք մշակված չեն, նորմալ է, հենց փորձում ես մշակել, սեփականատերերը դուրս են գալիս՚,- ասել է Ռուսաստանից ժամանած գործարարներից մեկը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ նշելով, որ հողային հարցի վերաբերյալ գործարարին պատասխան կտա լիազորված մարմնի ներկայացուցիչը:
ՙՄեր երկրում իսկապես մենաշնորհային, կոռուպցիոն տրամաբանությունը վերացել է՚,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
էներգետիկ էնթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալն էլ նշել է, որ 2019-2020 թվականներին Գեղարքունիքի մարզում կկառուցվի 55 մեգավատտ հզորությամբ արևային կայան, որը մեր տարածաշրջանում կլինի ամենախոշոր արևային կայանը ամենացածր գնով: Իսկ ամենացածր գինը ստացվել է շնորհիվ մարզի արևային մեծ պոտենցիալի:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ասել է, որ 2019 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզում կկառուցվի կամ կհիմնանորոգվի 66 կմ ճանապարհ: Բացի այդ, այս տարի կկառուցվի մոտ 22 ոռոգման ցանց, ինչպես նաև խմելու ջրի ցանցեր։
Գեղարքունիքի մարզ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 52 տոկոսով։ Մարզում արդեն գործում են մոտ 50 հյուրանոցային օբյեկտներ, որոնք առաջարկում են 1450 հյուրանոցային համարներ: Եթե միջինացնենք թվերը, կստացվի, որ մարզը օրական կտրվածքով կարող է ընդունել մոտ 5000 զբոսաշրջիկ։ Այս մասին ասել է Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը:
Ի դեպ «Իմ քայլը՝ հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային համաժողովի շրջանակներում կազմակերպված Expo ցուցահանդեսի ժամանակ փոքրիկ գորգ գործվեց համաժողովի լոգոյի պատկերով:
Գորգի թելերի հատմանը մասնակցեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տեսանյութը՝ shantnews am-ից:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իմիջայի՞ն զորքերի հրամանատար եք լինելու. Աշոտյանը՝ Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը այսօր երկու վտանգավոր հայտարարություն արեց, որը մամուլը չնկատեց: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին ՀՀԿ «Անդրա...