Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իմիջայի՞ն զորքերի հրամանատար եք լինելու. Աշոտյանը՝ Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը այսօր երկու վտանգավոր հայտարարություն արեց, որը մամուլը չնկատեց: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի նոր հոսքի դասընթացների մեկնարկի ժամանակ…
Նիկոլ Փաշինյանը այսօր երկու վտանգավոր հայտարարություն արեց, որը մամուլը չնկատեց: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի նոր հոսքի դասընթացների մեկնարկի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրավիրած ասուլիսին, որում վարչապետը ամփոփել էր իր վարչապետության 1 տարին և ներկայացրել 100 փաստ՝ նոր Հայաստանում արված փոփոխությունների մասին:
«Առաջին հայտարարությունը հետևյալն էր՝ մարդ, ով կիսապատերազմական վիճակում գտնվող երկրի ղեկավարն է, մարդ, ով բանակցություններին ներկայացնում է երկրորդ հայկական պետությունը, այսօր խոսելով Հայաստանի անվտանգության երաշխիքների մասին՝ ասաց հետևյալը. «Հայաստանի դրական իմիջը Հայաստանի անվտանգության լավագույն երաշխիքն է»:
Ուրեմն բանակը հեչ, զինվորը հեչ, մեր ռազմադաշտում կոփված կադրերը հեչ, տնտեսությունն ու հասարակությունը, կրթությունն ու մշակույթը՝ հեչ: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի այսօրվա անվտանգության երաշխավորը Հայաստանի դրական իմի՞ջն է»,- ասաց Աշոտյանը և ավելացրեց, որ եթե Նիկոլ Փաշինյանը այդ ասուլիսը տար ապրիլի 1-ին, ինքն այս ձևակերպումը կորակեր որպես անհաջող կատակ. «Բայց նա այսպիսի հայտարարություն է անում՝ լինելով պոտենցիալ գերագույն գլխավոր հրամանատար: Պատերազմի դեպքում՝ իմիջայի՞ն զորքերի հրամանատար եք լինելու, թե՞ ֆեյսբուքյան ակտիվիստների»,- ասաց նա, և նշեց երկրորդ վտանգավոր հայտարարությունը, որ եթե Փաշինյանը լիներ հրապարակում, շատ հարցեր շատ ավելի հեշտ կլուծեր, քան վարչապետի կաբինետից:
«Էտ ի՞նչ հարցեր ես ուզում լուծել, որ վարչապետի կարգավիճակը ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված պարտականություններն ու լիազորությունները քեզ չեն բավարարում: Փողոցո՞վ ես ուզում նորից հարցեր լուծել: Արդեն վարչապետ լինելով՝ պետություն աշխատացնել չես կարողանում, երազում ես հայտնվել հրապարակում և քաղաքական ընդդիմախոսների բերանը փակես փողոցով»,- ասաց նա, և ավելացրեց, որ եթե Փաշինյանը աշխատեր այնքան, որքան խոսում է, մեկ տարվա ընթացքում կկարողանար կատարել աստղաբաշխական խոստումների գոնե մի մասը:
Տեսանյութըՙ News am-ի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նազենի Ղարիբյանը ֆինանսավորել է Օպերայի դեմ բողոք գրած մարդկանց. ԼՀԿ պատգամավոր. News am
Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը ֆինանսավորել է այն մարդկանց, ովքեր Օպերայի դեմ բողոք են գրել: Այս մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ՚ Մեկը տերտեր է սիրում, մեկը՝ տերտերը կնիկ. ԱԻ նախարարը՝ կառավարության աշխատանքի մասին
Հիմա կառուցվածքային փոփոխությունների փուլում ենք մենք գտնվում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար...
Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզում է. ներդրումային համաժողով
ՙԻմ քայլը՝ հանուն Գեղարքունիքի՚ ներդրումային համաժողովի ժամանակ Ռուսաստանից ժամանած գործարարներից մեկը նշել է, որ ցանկան...
5 աղբատար «ԿամԱԶ»-ներն արդեն Հայաստանում են.Հայկ Մարությանի մամուլի քարտուղար
Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում հայտնել է, ո...