Այլ
Մեծ ավտոերթ՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման
Երեւանից այսօր մեկնարկել է մեծ ավտոերթ՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման։ NEWS am–ի թղթակիցը հաղորդում է, որ ակցիայի մասնակիցները տարբեր մարզերից ավտոերթերով հավաքվելու են Արենի համայնքում, որտեղից…
Երեւանից այսօր մեկնարկել է մեծ ավտոերթ՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման։
NEWS am–ի թղթակիցը հաղորդում է, որ ակցիայի մասնակիցները տարբեր մարզերից ավտոերթերով հավաքվելու են Արենի համայնքում, որտեղից շարժվելու են դեպի Ջերմուկ, որտեղ էլ եւ նախատեսված է մեծ հանրահավաքը։
Ավտոերթի եւ հանրահավաքի կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ նշված է. «Ջերմուկ համայնքի բնակիչները հունիսի 22-ից՝ 11 ամիս, դադարեցրել են Ամուլսարում իրականացվող հանքահենական ծրագիրը: Մեր համայնքը վերահաս վտանգներից ու ռիսկերից պաշտպանելու համար 11 ամիս օր ու գիշեր կանգնած ենք եղել դեպի Ամուլսար տանող դաշտամիջյան ճանապարհներին: Գրեթե մեկ տարի անց Ջերմուկ համայնքը և բոլոր այն մարդիկ ովքեր դեմ են ԱՄՈՒԼՍԱՐՈՒՄ մետաղական հանքի շահագործմանը դուրս են գալիս փողոց վերահաստատելու իրենց ամիսներ առաջ կայացրած որոշումը։ Մեր Սահմանադրական իրավունքն իրացնելիս, ի լրումն Ջերմուկ համայնքի շուրջ 3000 ստորագրությունների, կարիք ենք զգում ևս մեկ անգամ Կառավարությանն ուղերձ հղել, որ Ջերմուկ համայնքի ձայնն ու բնակիչների իրավունքները լսելի պետք է լինեն և հաշվի առնվեն որոշումների կայացման ժամանակ: Հանրահավաքի օրակարգը կտեղադրենք քիչ ավելի ուշ: Հանրահավաքը և ավտոերթը կրում են խաղաղ բնույթ: Կեչուտի բարբառով «Մինա՝ չի պացվիլո»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մաքրուհիների պարը Հաղթանակ զբոոսայգում. այ այսպես է պետք աշխատել
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե երեկ՝ Եռատոնի միջոցառումների ժամանակ Հաղթանակի զբոսայգում մաքրուհին...
Տրանսվեստիտն ազատ մուտք է գործում մանկապարտեզ.«Դեմ եմ միասեռականությանը» նախաձեռնություն
«Դեմ եմ միասեռականությանը» ֆեյսբուքյան էջը տարածել է հայտարարություն, որին կից ներկայացրել է լուսանկարներ, որտեղ ԼԳԲՏ հա...
Հայտնի է «Հայաստանի գեղեցկուհի 2019» մրցույթի հաղթողի անունը
«Հայաստանի գեղեցկուհի» ազգային գեղեցկության մրցույթի հաղթող ճանաչվեց 19-ամյա Հայկուհի Մաթևոսյանը, հայտնում է News. am-ը։...
Ինչ եղանակ է սպասվում վաղը և առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում` Մայիսի 11-13-ը առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վա...