Այլ
Տրանսվեստիտն ազատ մուտք է գործում մանկապարտեզ.«Դեմ եմ միասեռականությանը» նախաձեռնություն
Gohar Vardanyan
1 րոպե
922 դիտում
«Դեմ եմ միասեռականությանը» ֆեյսբուքյան էջը տարածել է հայտարարություն, որին կից ներկայացրել է լուսանկարներ, որտեղ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչը մանկապարտեզի երեխաների հետ է։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Տրանսվեստիտն ազատ մուտք է գործում մանկապարտեզ. վտանգի տակ է մեր երեխաների ապագան
Արդեն մի քանի օր է հասարակության շրջանում մտահոգությունների մեծ ալիք է բարձրացրել այն հանգամանքը, որ միասեռակնություն քարոզող և միասեռականների իրավունքները պաշտպանող ՀԿ-ի անդամ, տրանսակտիվիստ ոմն Սևակ, որը հանդես է գալիս Սոֆյա անվան տակ, այցելում է հայաստանյան մանկապարտեզներ և զեկույցներ կարդում երեխաներին:
Բոլորս հիշում ենք թե ամիսներ առաջ ԿԳ նախարար` Արայիկ Հարությունյանը ինչպես արձագանքեց Արարատի մարզի դպրոցներից մեկում տեսած քահանային: Նման անհարգալից վերաբերմունքը Հայ առաքելական եկեղեցու սպասավորի հանդեպ քննադատությունների մեծ ալիք բարձրացրեց հանրության շրջանում:
Փաստորեն ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ, հայ առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորը իրավունք չունի մտնել դպրոց, իսկ միասեռականություն քարոզող ինչ-որ անհասկանալի երևույթ կարող է այցելել մանկապարտեզներ և պղծել մեր երեխաների հոգեբանությունը:
Ինֆորմացիան և լուսանկարները Հայկ Կիսաբելյանի ֆեյսբուքյան էջից»,-ասվում է հայտարարությնա մեջ, որը տարածել է politik am-ը:
Հ․Գ․ Սևակ Կիրակոսյանը տարիներ շարունակ հանդես է եկել ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանի դիրքերից։ Նա իր մի քանի ընկերների հետ 2012-ին բազմազանության երթի կազմակերպիչներից էր։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մաքրուհիների պարը Հաղթանակ զբոոսայգում. այ այսպես է պետք աշխատել
Gohar Vardanyan
1 րոպե
1,641
Հայտնի է «Հայաստանի գեղեցկուհի 2019» մրցույթի հաղթողի անունը
Gohar Vardanyan
1 րոպե
581
Ինչ եղանակ է սպասվում վաղը և առաջիկա օրերին
Gohar Vardanyan
1 րոպե
524
Հեծանիվ-թիկնազոր.«եթե ես նման բան թույլ տայի, պետությունն ինձ կփռեր ասֆալտին»
Gohar Vardanyan
1 րոպե
511
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Թեհրանում հարվածների լայնածավալ փուլ, Բուշերի ԱԷԿ-ում աշխատանքների դադարեցում
1 րոպե
24
Լուրերը մեկ տողով. Թեհրանի շուրջ ռազմական սրում, նավթի թանկացում և զարգացումներ Հայաստանում
1 րոպե
119
Լուրերը մեկ տողով. Իսրայելը զորքեր է մտցրել հարավային Լիբանան, Ռուբինյանը՝ Տեր-Պետրոսյանի հայտարարությունների մասին
1 րոպե
166
Լուրերը մեկ տողով. 10 հազար դրամով թոշակի բարձրացում, Մերձավոր Արևելքի ճգնաժամ
1 րոպե
132