Քաղաքականություն
Պարգևատրումներ` քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցներին
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի մայիսի 8-ի հրամանով Երեւանի քաղաքապետարանի եւ Երեւանի վարչական շրջանների աշխատակիցները ստացել են դրամական պարգեւատրում։ Armtimes. com-ը գրում է, որ խրախուսումը, ըստ…
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի մայիսի 8-ի հրամանով Երեւանի քաղաքապետարանի եւ Երեւանի վարչական շրջանների աշխատակիցները ստացել են դրամական պարգեւատրում։
Armtimes. com-ը գրում է, որ խրախուսումը, ըստ հիմնավորման, տրվել է 2019 թվականի առաջին եռամսյակում աշխատանքային եւ ծառայողական պարտականությունները բարեխիղճ ու պատշաճ կատարելու համար` Երեւան քաղաքի 2019թ. բյուջեով նախատեսված պարգեւատրման ֆոնդի հաշվին։
Պարգեւավճար, ըստ նշված հրամանի, ստացել են ավելի քան 1300 աշխատակից։ Պարգեւավճարի նվազագույն չափը կազմել է 70 հազար, առավելագույն չափը՝ 425 հազար դրամ։
Պարգեւատրման ընդհանուր ֆոնդը կազմել է ավելի քան 257 միլիոն դրամ։
Հիշեցնենք, որ նույն օրը՝ մայիս 8-ին, Երեւանի ավագանու նիստի օրակարգում ընդգրկված էր պարգեւավճարների հաշվին աշխատավարձերը բարձրացնելու հարցը։ Բայց քաղաքապետ Հայկ Մարությանը նախագիծը ժամանակավորապես հանեց օրակարգից՝ պատճառաբանելով, որ ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցությունում ու հանրության շրջանում հարցի վերաբերյալ չկա լայն կոնսենսուս, ինչը իր համար կարեւոր է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...