Քաղաքականություն
Հայտնի կարդիոլոգը արտագաղթել է Սերժ Սարգսյանի դրածոյի խաբեության պատճառով. Հովսեփ Խուրշուդյան
«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ստույգ աղբյուրից տեղեկացա, որ Հրայր Հովակիմյանը, ով համաշխարհային համբավ ունի և համարվում է աշխարհի 5…
«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ստույգ աղբյուրից տեղեկացա, որ Հրայր Հովակիմյանը, ով համաշխարհային համբավ ունի և համարվում է աշխարհի 5 լավագույն կարդիոլոգներից մեկը, ով հիմնադրել է Մարաշի կլինիկան և երկար տարիներ աշխատել այնտեղ (այդ թվում հազարավոր երեխաների սիրտ է անվճար վիրահատել), հեռացել է կլինիկայից Սերժ Սարգսյանի հետ չգիտեմ` ինչ կապ ունեցող, բայց միարժեքորեն նրա դրածո նախկին տնօրենի խաբեբայության, նրա անվան հետ խաղալու, նրա անվան տակ խոշոր գումարներ հիվանդներից կորզելու պատմություններից զզված: Նա արտագաղթել է ԱՄՆ, ուր անգամ ԱՄՆ մասշտաբներով շատ բարձր վարձրատրությամբ շարունակում է աշխատել մասնագիտությամբ՝ չնայած մեծ տարիքին:
Թեև նա պարբերաբար Հայաստան է գալիս և անվճար վիրահատություններ կատարում բարդ խնդիրներ ունեցող հիվանդների, հատկապես երեխաների համար, սակայն նրա՝ Հայաստանում մշտապես չլինելը մեծ հարված էր ոչ միայն մեր համաքաղաքացիների առողջությանը, այլև հայաստանյան առողջապահության միջազգային վարկին:
Կարծում եմ` նրա Հայաստան վերադարձնելը երկրի կարևորագույն խնդիրներից է: Խնդիր, որը կլինիկայի նոր տնօրենի պաշտոնակատարին, եթե չի հաջողվում (այս նշանակումից արդեն 9 ամիս է անցել), ապա պետք է դառնա ԱՆ նախարարի, անգամ՝ անձամբ վարչապետի հոգածության առարկա: Այոʹ, երկիր կառուցելու համար Ալեքսանդր Մյասնիկյանի պես պետք է հատ առ հատ համոզել, խնդրել և Հայաստան բերել մեծանուն և տաղանդավոր մասնագետներին»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...