Քաղաքականություն
Բողոքի ակցիա․ դատարկ դրամապանակներ նետեցին կառավարության մուտքի մոտ
ՀՅԴ Երիտասարդական միության «Ահազանգ» նախաձեռնության անգամներն այսօր՝ մայիսի 10–ին, կառավարության շենքի դիմաց հերթական բողոքի ակցիան էին իրականացնում՝ Կառավարությունից պահանջելով Ազգային ժողովից հետ…
ՀՅԴ Երիտասարդական միության «Ահազանգ» նախաձեռնության անգամներն այսօր՝ մայիսի 10–ին, կառավարության շենքի դիմաց հերթական բողոքի ակցիան էին իրականացնում՝ Կառավարությունից պահանջելով Ազգային ժողովից հետ կանչել Հարկային նոր օրենսգրքի փաթեթը։
«Պահանջում ենք, որպեսզի կառավարությունը չեղարկի եկամտային հարկի համահարթեցման սկզբունքը։ Աշխարհի երկրների 95 տոկոսն իրենց քաղաքացիներից հարկումն իրականացնում է պրոգրեսիվ հարկի միջոցով, չենք հասկանում, թե ի՞նչն է նպատակը, որ Հայաստանում ուզում են անցնել համահարթեցման»,–հայտարարեց նախաձեռնության անդամներից Արգիշտի Գևորգյանը։
Նախաձեռնության անդամներն ի նշան բողոքի՝ միջինից ցածր աշխատավարձ ստացողների եկամուտը խորհրդանշող դատարկ դրամապանակներ նետեցին կառավարության շենքի մուտքի մոտ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...