Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նազենի Ղարիբյանը ֆինանսավորել է Օպերայի դեմ բողոք գրած մարդկանց. ԼՀԿ պատգամավոր. News am
Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը ֆինանսավորել է այն մարդկանց, ովքեր Օպերայի դեմ բողոք են գրել: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա…
Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը ֆինանսավորել է այն մարդկանց, ովքեր Օպերայի դեմ բողոք են գրել: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը՝ խոսելով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելու հրամանի շուրջ ստեղծված իրավիճակից:
«Այս օրերին շրջանառվում է, որ թատրոնում հայտնաբերված 92 միլիոն դրամի պարտքը կամ կորուստը, որը հայտնաբերել են վերահսկիչ մարմինները, և որի մասին բարձրաձայնել է մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը, կատարվել է 2014-2016 թվականներին, «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամի» կողմից, որը ստեղծվել է Օպերային կից: 92 միլիոն դրամի պակասուրդը կուտակվել է Օրբելյանից շատ առաջ, այսինքն՝ 2014-2016 թվականներին, մինչև Օրբելյանի նշանակումը, մինչդեռ Օրբելյանը նշանակվել է 2017 թվականին»,- ասաց ԼՀԿ պատգամավորը:
Նրա տեղեկություններով՝ մի քանի օր առաջ Մշակույթի նախարարությունը, Նազենի Ղարիբյանի ղեկավարությամբ՝ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել տարբեր ֆոնդերի՝ տարբեր մշակութային ծրագրերի իրականացման համար, որոնց թվում նաև՝ Թատրոնի աջակցման հիմնադրամին, մինչդեռ մերժվել են այն ծրագրերը, որոնք ավելի արժանի են եղել ստանալու այդ ֆինանսական աջակցությունը:
«Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը, որը հանդիսացել է հանձնաժողովի նախագահ, ֆինանսավորել է այն մարդկանց, ովքեր Օպերայի դեմ բողոք են գրել»,– ասաց նա։
Տեսանյութըՙ News am-ի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իմիջայի՞ն զորքերի հրամանատար եք լինելու. Աշոտյանը՝ Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը այսօր երկու վտանգավոր հայտարարություն արեց, որը մամուլը չնկատեց: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին ՀՀԿ «Անդրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ՚ Մեկը տերտեր է սիրում, մեկը՝ տերտերը կնիկ. ԱԻ նախարարը՝ կառավարության աշխատանքի մասին
Հիմա կառուցվածքային փոփոխությունների փուլում ենք մենք գտնվում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար...
5 աղբատար «ԿամԱԶ»-ներն արդեն Հայաստանում են.Հայկ Մարությանի մամուլի քարտուղար
Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում հայտնել է, ո...
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...