Հասարակություն
Հրդեհված օդանավում հայեր չեն եղել. ՌԴ-ում Հայաստանի դեսպանատուն
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը հստակեցնում է Մոսկվա-Մուրմանսկ չվերթ կատարող այրված օդանավում ՀՀ քաղաքացիների եւ հայերի առկայության մասին տեղեկությունը: Մոսկվա-Մուրմանսկ չվերթ կատարող այրված…
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը հստակեցնում է Մոսկվա-Մուրմանսկ չվերթ կատարող այրված օդանավում ՀՀ քաղաքացիների եւ հայերի առկայության մասին տեղեկությունը:
Մոսկվա-Մուրմանսկ չվերթ կատարող այրված օդանավում հայեր չեն եղել: Այս մասին NEWS. am-ին հայտնել են ՌԴ-ում Հայաստանի դեսպանատնից:
«Դեսպանատան ճշտած տվյալներով՝ օդանավի ուղեւորների թվում հայեր չեն եղել»,- լրատվականի հետ զրույցում նշել են դեսպանատնից:
Նշենք, որ կիրակի երեկոյան Մոսկվա-Մուրմանսկ չվերթ կատարող Sukhoi Superjet 100 օդանավում տեղի էր ունեցել վթար: Թռիչքից 28 րոպե անց անձնակազմը շտապ «Շերեմետեւո» էր վերադարձել
Վատ եղանակային պայմանների պատճառով օդաչուներն ինքնաթիռը կարողացել էին նստեցնել միայն երկրորդ փորձից։ Վայրէջքի ժամանակ կոտրվել էին օդանավի կանգնակները եւ հրդեհվել շարժիչները։ Այնուհետեւ կրակը տարածվել էր օդանավի պոչամասում:
Վերջին տեղեկություններով՝ օդանավում եղել է 78 մարդ, որոնցից 41-ը զոհվել է:
Նմանատիպ հոդվածներ
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
ԵԶԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 1945 թվին հայերը Քոչարի են պարում Բեռլինում
1945 թվականի մայիսին նկարահանված եզակի տեսանյութ: Բեռլինում հայ զինվորները նշում են Հայրենական մեծ պատերազմի ավարտը, զու...
Այֆոնների հափշտակություն կազմակերպող «զոն նայողը»․ մանրամասներ armdaily. am
Օրերս ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ բացահայտել է կալանավորի կողմից խարդախությամբ ուրիշի գույքը (բջջային...
Ծառուկյանի կողմից կառուցվող թաղամասի շինարարությունը կասեցվել է. News am
Կոտայքի մարզպետարանը համալիր ստուգումներ է իրականացրել Աբովյանի համայնքապետարանում և հայտնաբերված չարաշահումների վերաբեր...