Հասարակություն
Այֆոնների հափշտակություն կազմակերպող «զոն նայողը»․ մանրամասներ armdaily. am
Օրերս ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ բացահայտել է կալանավորի կողմից խարդախությամբ ուրիշի գույքը (բջջային հեռախոսներ, պլանշետներ, այլ թանկարժեք իրեր) հափշտակելու մի քանի տասնյակ դեպքե�…
Օրերս ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ բացահայտել է կալանավորի կողմից խարդախությամբ ուրիշի գույքը (բջջային հեռախոսներ, պլանշետներ, այլ թանկարժեք իրեր) հափշտակելու մի քանի տասնյակ դեպքեր: Պարզվում է՝ ՔԿՀ կալանավորը կազմակերպել է հանցավոր խումբ, որի անդամները List am կայքի միջոցով բջջային հեռախոսների և այլ իրերի վաճառքի վերաբերյալ հայտարարություններ տված անձանց հետ կապ հաստատելուց հետո, վերջիններիս վստահությունը չարաշահելով ապրանքի համար նրանց առաջարկել են բարձր գին, պայմանավորվել, հանդիպել, այնուհետև խաբեությամբ հափշտակել գույքը:
ArmDaily am-ի տեղեկություններով՝ այդ կալանավորը «Արմավիրի» ՔԿՀ-ում «զոն նայող», բազմիցս նման արարքների համար դատապարտված Սպարտակ Դանիելյանն է։ Նա պահվում է խիստ արտոնյալ պայմաններում, խցի դուռը բաց է, մյուս կալանավորները իրեն են ենթարկվում։
Լրատվականը պարզել է նաեւ, որ Սպարտակ Դանիելյանի հայրը ՀՀԿ-ական է, քաղաքապետարանում բարձր պաշտոն է զբաղեցրել։
Լրատվամիջոցի տվյալներով՝ Սպարտակ Դանիելյանը մշտապես իրավապահների ուշադրության կենտրոնում է, նա բազմիցս դատապարտվել է տասնյակ դրվագներով խարդախությունների մեջ։ Կալանավայրում եւս դատապարատյալը խնդիրներ է առաջացրել, մի անգամ կոտրել է խցի լվացարանը, պատուհանի ապակիները, դրանցով հարվածել պատերին, ապա այրել իր ներքնակն ու բարձը՝ վնաս հասցնելով ՔԿՀ-ին։ Իսկ 2016թ. ապրիլի 5-ին նա Երեւանի Կենտրոնի դատարանից փախուստի էր դիմել եւ մոտ 25 օր ազատության մեջ գտնվելու ընթացքում անարգել շարունակել խարդախությունները՝ եւս 13 քաղաքացուց հափշտակելով հեռախոսներ, համակարգիչներ, պլանշետներ եւ այլ ապրանքներ:
Նմանատիպ հոդվածներ
ԵԶԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 1945 թվին հայերը Քոչարի են պարում Բեռլինում
1945 թվականի մայիսին նկարահանված եզակի տեսանյութ: Բեռլինում հայ զինվորները նշում են Հայրենական մեծ պատերազմի ավարտը, զու...
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Ծառուկյանի կողմից կառուցվող թաղամասի շինարարությունը կասեցվել է. News am
Կոտայքի մարզպետարանը համալիր ստուգումներ է իրականացրել Աբովյանի համայնքապետարանում և հայտնաբերված չարաշահումների վերաբեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էլի վերանորոգումը հայերն են անում․ Կանդելակի
«Մատչ ՏՎ» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն, հեռուստաաստղ Թինա Կանդելակին «Կանդելակի, հայեր ու վերանորոգում» խորագրով տ...