Այլ
«Յուքոմը» գրավադրել է 89 տոկոս բաժնեմասը․ Civilnet am
Civilnet am-ը գրում է, որ կապի հայաստանյան խոշոր օպերատոր «Յուքոմ» ընկերության բաժնեմասերի 89 տոկոսը 2018-ի մայիսից գրավադրված է երեք բանկերում՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ում (HSBC)…
Civilnet am-ը գրում է, որ կապի հայաստանյան խոշոր օպերատոր «Յուքոմ» ընկերության բաժնեմասերի 89 տոկոսը 2018-ի մայիսից գրավադրված է երեք բանկերում՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ում (HSBC), «Արդշինբանկում» և «Ամերիաբանկում»։ Այդ մասին տեղեկանում ենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018-ի մայիսի 18-ի որոշումից։ «Յուքոմը» փոխկապակցված է Ֆինանսների նախկին նախարար, Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքի հետ։ Գագիկ Խաչատրյանի 3 որդիներին պատկանող բոլոր բաժնեմասերը գրավադրված են։ Գրավադրված է նաև «Յուքոմիե մեկ այլ խոշոր մասնակից «Այյու թելեքոմյունիքեյթ» ընկերության 29 տոկոս բաժնեմասը։ Այն գրավադրվել է HSBC-ում։ «Այյու թելեքոմնյունիքեյթը» գրանցված է Կիպրոսում։ Բայց սա «Յուքոմում» վերջին տարիներին եղած միակ փոփոխությունը չէ։ Կառավարության էլեկտրոնային ռեգիստրից կայքը տեղեկացել է, որ 2017-ի դեկտեմբերին «Յուքոմում» բաժնեմասեր է ձեռք բերել ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպի» խմբի մեջ մտնող «Ֆորա բանկը»։ 2018-ի մայիսից «Յուքոմի» բաժնետեր է դարձել նաև Սամվել Կարապետյանի քրոջ ամուսինը՝ Սուրիկ Պողոսյանը։ Ներկայում Սուրիկ Պողոսյանը նաև Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) ընդհանուր հարցերով տնօրենն է։ ՀԷՑ-ի սեփականատերը ևս «Տաշիր գրուպն» է։ Սիվիլնեթը ընկերության բաժնետերերի ու բաժնեմասերի գրավադրման վերաբերյալ մի քանի հարց է ուղղել ընկերության տնօրեն ու բաժնետեր Հայկ Եսայանին.
«Եթե չեմ սխալվում, մենք անցյալ տարի գրավադրման որոշում չենք ունեցել։ Եթե եղել է, եղել է կապիտալ ներդրումների համար՝ ինչ ֆինանսական ռեսուրս վարկային միջոցներով ունենք ներգրաված, դա կապիտալ ներդրում է։ Ինչ վերաբերում է բաժնետերերի փոփոխությունններին, ապա եղել է, դա կարելի է գտնել ՀԾԿՀ կայքում։ Դուք կարող եք դիմել և տեղեկատվությունը պաշտոնապես ստանալ։ Այո՛, Սուրիկ Պողոսյանը ներդրում է կատարում ընկերությունում և կլինի բաժնետեր»։
Մանրամասները՝ Civilnet am կայքում
Նմանատիպ հոդվածներ
Մասնագիտական գործունեությանս ընթացքում նման պրոցեսի հանդիպում եմ երկրորդ անգամ. Սուրենյան
Իմ մասնագիտական գործունեության 17 տարիների ընթացքում նման պրոցես հանդիպում եմ երկրորդ անգամ, ակտիվ տեղումնաբեր ցիկլոն Պա...
Ուշադրություն. Գագիկ Սուրենյան
Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Ուշադրություն Մայիսի 4-ին և 5-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում...
Ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևները կշարունակվեն
Հանրապետության տարածքում մայիսի 4-ին, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ամենուրեք սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածն...
«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի խափանման միջոց կալանավորումը փոխվել է. վճարվել է 1 միլիարդ դրամ. ՊԵԿ
«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելու հիմքերը վերացել են։ Այս մասին հայտնում է ՀՀ պետեկամուտն...