Այլ
Վարչապետը այցելել է «Արարատ Գրուպ» ջրերի գործարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզի «Արարատ Գրուպ» ջրերի գործարան` ծանոթացել վերջինիս գործունեությանն ու առաջիկա ներդրումային ծրագրերին: Վարչապետին տեղեկացվել է, որ գործարանն արտադրում է…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզի «Արարատ Գրուպ» ջրերի գործարան` ծանոթացել վերջինիս գործունեությանն ու առաջիկա ներդրումային ծրագրերին:
Վարչապետին տեղեկացվել է, որ գործարանն արտադրում է ջուր, հանքային ջուր և քաղցրահամ գազավորված ըմպելիքներ: 2007 թվականից մինչ օրս գործարանում կատարվել է 40 մլն դոլարի ներդրում, այն ակտիվ գործունեության փուլ է մտել 2014 թվականից: Արտադրանքի 80 տոկոսն արտահանվում է ԱՄՆ, Չինաստան և Ռուսաստանի Դաշնություն:
Նշվել է, որ մինչ 2020 թվականը նախատեսում են ներդրումային ծրագրի շրջանակում ընդլայնել գործարանը և արտադրել նաև գարեջուր: Նոր հոսքագծերի ավելացման արդյունքում նախատեսվում է ավելացնել նաև աշխատատեղերի թիվը. ներկայիս 100-ի փոխարեն այդ թիվը կհասցվի 300-350-ի:
Վարչապետ Փաշինյանը ողջունել է ընկերության զարգացման ծրագրերը և նշել, որ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում օժանդակություն ցուցաբերել դրանց իրականացմանը:
Նմանատիպ հոդվածներ
Մասնագիտական գործունեությանս ընթացքում նման պրոցեսի հանդիպում եմ երկրորդ անգամ. Սուրենյան
Իմ մասնագիտական գործունեության 17 տարիների ընթացքում նման պրոցես հանդիպում եմ երկրորդ անգամ, ակտիվ տեղումնաբեր ցիկլոն Պա...
Ուշադրություն. Գագիկ Սուրենյան
Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Ուշադրություն Մայիսի 4-ին և 5-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում...
«Յուքոմը» գրավադրել է 89 տոկոս բաժնեմասը․ Civilnet am
Civilnet am-ը գրում է, որ կապի հայաստանյան խոշոր օպերատոր «Յուքոմ» ընկերության բաժնեմասերի 89 տոկոսը 2018-ի մայիսից գրավ...
Ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևները կշարունակվեն
Հանրապետության տարածքում մայիսի 4-ին, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ամենուրեք սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածն...