Այլ
Սպասվող ինտենսիվ անձրևների հետ կապված «Վեոլիա ջուրը» հերթապահություն է սահմանել
«Վեոլիա ջուր» ընկերությունից հայտնում են, որ ոչ միայն չեն բացառվում, այլև շատ հնարավոր են անձրևաջրերի կուտակումներ Երևանում: Ընկերության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ըստ ՀՀ…
«Վեոլիա ջուր» ընկերությունից հայտնում են, որ ոչ միայն չեն բացառվում, այլև շատ հնարավոր են անձրևաջրերի կուտակումներ Երևանում: Ընկերության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Ըստ ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանի՝ առաջիկա օրերին երևանցիներին սպասում են լուրջ փորձություններ:
Այսօր, հատկապես կեսօրից հետո, և մայիսի 5-ի գիշերը սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, առանձին հատվածներում կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 20-25մ/վրկ:
Ստեղծված իրավիճակում ոչ միայն չեն բացառվում, այլև շատ հնարավոր են անձրևաջրերի կուտակումներ Երևանում: Դա պայմանավորված է նրանով, որ անձրևաջրերի հեռացման համակարգն ի սկզբանե նախատեսված չէ նման արտակարգ իրավիճակներում գոյացող մակերևութային մեծաքանակ ջրերի հընթացս հեռացման համար: Դրանից բացի, մայրաքաղաքի մի շարք տարածքներում անբավարար է այդ համակարգի թողունակությունը, իսկ որոշ թաղամասերում էլ այն ընդհանրապես բացակայում է: Նաև ռելիեֆն է քաղաքում բարդ, որով պայմանավորված` քաղաքի բարձրադիր հատվածներից անձրևաջրերը սրընթաց հոսում են դեպի ավելի ստորին հատվածներ և ավելացնում ծանրաբեռնվածությունը տեղի անձրևատարների վրա: Եթե այս ամենին ավելացնենք, որ անձրևաջրերն իրենց հետ հավաքում բերում են կենցաղային աղբը ու դրանով ճաղավանդակները փակում, ապա հասկանալի է դառնում, թե ինչու են առատ տեղումների ժամանակ մեզանում կուտակումներ առաջանում:
Ստեղծված իրավիճակում «Վեոլիա ջուր» ընկերությունը ձեռնարկում է միջոցներ անձրևաջրերի հեռացման համակարգի կանոնավոր աշխատանքի ապահովման համար: Մասնավորապես, սահմանվել է հերթապահություն, առանձնահատուկ ուշադրության ներքո են այս առումով քաղաքի առավել խոցելի վայրերը, տեխնիկան և վթարային բրիգադները պատրաստ են անմիջապես արձագանքելու արտակարգ իրավիճակներին:
Միևնույն ժամանակ, «Վեոլիա ջուր» ընկերությունը հորդորում է երևանցիներին այս օրերին հնարավորին ձեռնպահ մնալ անձրևային ժամերին երթևեկելուց, ինչպես նաև անձնական տրանսպորտ վարելուց՝ խուսափելու համար խցանումներից և անհարմար վիճակում հայտնվելուց»:
Նմանատիպ հոդվածներ
Մասնագիտական գործունեությանս ընթացքում նման պրոցեսի հանդիպում եմ երկրորդ անգամ. Սուրենյան
Իմ մասնագիտական գործունեության 17 տարիների ընթացքում նման պրոցես հանդիպում եմ երկրորդ անգամ, ակտիվ տեղումնաբեր ցիկլոն Պա...
Ուշադրություն. Գագիկ Սուրենյան
Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Ուշադրություն Մայիսի 4-ին և 5-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում...
«Յուքոմը» գրավադրել է 89 տոկոս բաժնեմասը․ Civilnet am
Civilnet am-ը գրում է, որ կապի հայաստանյան խոշոր օպերատոր «Յուքոմ» ընկերության բաժնեմասերի 89 տոկոսը 2018-ի մայիսից գրավ...
Ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևները կշարունակվեն
Հանրապետության տարածքում մայիսի 4-ին, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ամենուրեք սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածն...