Հասարակություն
Կվերսկսվի «Էլեկտրիկ Երևանի» քրգործի նախաքննությունը. Աշոտ Մելիքյան
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ դատարանը բավարարել է «Էլեկտրիկ Երևանի» դեպքերից տուժած լրագրողների ներկայացրած բողոքը:
«Շատ կարևոր լուր. դատախազությունը վերացրել է ՀՔԾ-ի որոշումը՝ «Էլեկտրիկ Երևանի» քրեական գործով վարույթը կասեցնելու մասին և հանձնարարել է վերսկսել նախաքննությունը։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի և փաստաբան Կարեն Տոնոյանի աջակցությամբ երեք տուժած լրագրողներ՝ Հակոբ Կարապետյանը, Գևորգ Ղազարյանը և Թեհմինե Ենոքյանն ապրիլի 2-ին ՀՔԾ-ի որոշման դեմ բողոք էին ներկայացրել դատախազություն։ Մենք շարունակելու ենք ուշադիր հետևել այս գործի ընթացքին և սատարել լրագրողներին»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Մեքենաներից մեկը գլորվել է ձորը․ խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
5.0