Քաղաքականություն
Մայրապետյանը 6-րդ անգամ է վիրահատվել. Հրապարակ
Խոշոր գործարար Սամվել Մայրապետյանը վեցերորդ վիրահատությունն է ունեցել, այժմ գտնվում է Դրեզդեն քաղաքի հիվանդանոցներից մեկում: Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Կարեն…
Խոշոր գործարար Սամվել Մայրապետյանը վեցերորդ վիրահատությունն է ունեցել, այժմ գտնվում է Դրեզդեն քաղաքի հիվանդանոցներից մեկում: Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Կարեն Բատիկյանը:
«Մի քանի օր առաջ Հատուկ քննչական ծառայությունն գրավոր տեղեկություն եմ ներկայացրել՝ իր գտնվելու եւ բուժման ընթացքի վերաբերյալ: Ինքը մտադրություն ունի, երբ բուժումն ավարտվի գա, բայց քանի որ քարը հանելուց հետո լեղապարկը հեռացրին, անոթները քայքայված են ու անընդհատ տենց պորբելմներ են առաջանում մոտը: Նախաքննական մարմինը ժամկետը չի տվել, եթե մարդը գնում ա բուժման...»,-նշեց պաշտպանը:
Նա նշեց, որ այս պահին էլ գտնվում է հիվանդանոցում. «Մի օր խոսում եմ ձայնը առույգ ա, մի օր խոսում եմ՝ առոյւգ չի, հիվանդ մարդու նման»: Լրատվամիջոցը հայտնում է, որ պաշտպանը նշել է, որ Մայրապետյանի խափանման միջոցը փոխարինվել է անձնական երաշխավորությամբ, սակայն չի հիշում՝ ովքեր են անձնական երաշխավորություն ներկայացրել նրա համար:
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...