Պատահարներ
29-ամյա երիտասարդը շրջում էր թմրանյութը գրպանում
Արցախի ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները այսօր՝ ապրիլի 27-ին, ժամը 00:35-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկներ փողոցի թիվ 22 շենքի դիմացի մայթից ԱՀ ոստիկանության…
Արցախի ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները այսօր՝ ապրիլի 27-ին, ժամը 00:35-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկներ փողոցի թիվ 22 շենքի դիմացի մայթից ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչություն բերման են ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 29-ամյա Յ. Գ-ին:
Անձնական խուզարկությամբ նրա հագին եղած ջինսե տաբատի գրպաններից հայտնաբերվել է թվով 2 թղթե փաթեթ, որոնց մեջ առկա են եղել 0.15 գրամ և 0.66 գրամ քաշով կանաչ գույնի չորացված ու մանրացված սպեցեֆիկ հոտով զանգվածներ, նաև մեկ հատ կաթուցիչ: Ձեռնարկված միջոցառումների ընթացքում պարզվել է, որ Յ. Գ-ն 10.000 դրամի դիմաց նույն օրը նույնանման զանգված է իրացրել մայրաքաղաքի բնակիչ 27-ամյա Ս. Հ-ին:
Հայտնաբերված զանգվածների ընդհանուր քաշը կազմել է 0.81 գրամ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը:
Նմանատիպ հոդվածներ
Թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահում անառակաբարո գործողություններ է կատարել 13-ամյա աղջնակի նկատմամբ
Ապրիլի 25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզ...
Ներկա պահին փակ է Աբովյան պուրակը դեպի Մյասնիկյան պողոտա
Ներկա պահին փակ է Աբովյան պուրակը դեպի Մյասնիկյան պողոտա: Ավրորա Մեդիայի աղբյուրները հայտնում են, որ թունելում բեռնատարը...
Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հերքում է, որ ներկա է եղել Եղեգնաձորում ծեծկռտուքի դեպքին. լուսանկար է հրապարակվել
Քիչ առաջ Վայոց ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար ԲՀԿ-ական պատգմավոր Սերգեյ Բագ...
Եղեգնաձորում «Քաղաքացու տոն» միջոցառման ժամանակ պատգամավորն ու վարչական շրջանի ղեկավարը հարձակվել են փոխմարզպետի վրա
SHAMSHYAN com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 18:00-ի սահ...