Պատահարներ
Ներկա պահին փակ է Աբովյան պուրակը դեպի Մյասնիկյան պողոտա
Ներկա պահին փակ է Աբովյան պուրակը դեպի Մյասնիկյան պողոտա: Ավրորա Մեդիայի աղբյուրները հայտնում են, որ թունելում բեռնատարը հարվածել է բետոնե տանիքին ու մնացել ներսում արգելափակված: Տեղում են, թե ՃՈ եւ…
Ներկա պահին փակ է Աբովյան պուրակը դեպի Մյասնիկյան պողոտա: Ավրորա Մեդիայի աղբյուրները հայտնում են, որ թունելում բեռնատարը հարվածել է բետոնե տանիքին ու մնացել ներսում արգելափակված: Տեղում են, թե ՃՈ եւ թե ԱԻ նախարարության աշխատակիցները: Աբովյան պուրակը փոքրիկ թունելով դեպի Մյասնիկյան պողոտա փակ կլինի մոտ 2 ժամ: Անհարկի խնդիրներից խուսափելու համար, դեպի Մյասնիկյան բարձրանալու համար ընտրեք Խանջայն Հերացի հատվածը: Նշենք, որ սա այս թունելում առաջին դեպքը չէ: Օրերս էլ նույն տեղում արգելափակվել էր վրացական համարանիշներով մի բեռնատար: Վարորդները շատ հաճախ չեն պատկերացնում նշյալ թունելի բարձրությունը: Այստեղ խիստ կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ թունելի բարձրության մասին ցուցանակը կախված է հենց մուտքի մոտ, երբ այլեւս հնարավոր չէ ոչ մի բան անել:
Նմանատիպ հոդվածներ
Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հերքում է, որ ներկա է եղել Եղեգնաձորում ծեծկռտուքի դեպքին. լուսանկար է հրապարակվել
Քիչ առաջ Վայոց ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար ԲՀԿ-ական պատգմավոր Սերգեյ Բագ...
Ծեծի են ենթարկել Երևանի ակումբներից մեկում խաղասեղանի վրա միզած հաճախորդին
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 27-ին Երևանում տեղի ունեցած...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ ռեփեր Գուֆի տանը
Ռուս ռեփեր Ալեքսեյ Դոլմատովի (Գուֆ) ամառանոցը, որ գտնվում է Մերձմոսկվայի Ապրելյովկա քաղաքում, հրկիզվել է: Այս մասին հայտ...
Եղեգնաձորում «Քաղաքացու տոն» միջոցառման ժամանակ պատգամավորն ու վարչական շրջանի ղեկավարը հարձակվել են փոխմարզպետի վրա
SHAMSHYAN com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 18:00-ի սահ...