Ինչ միջոցառումներ կլինեն Քաղաքացու օրը` Երևանում
Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում ներկայացված է Քաղաքացու օրը՝ ապրիլի 27-ին, Երևանում սպասվող միջոցառումների ցանկը: Նշենք, որ Քաղաքացու օրը նշելու համար հատկացվել է 124 մլն դրամ, և միջոցառումներ կազմակերպվելու են ամբողջ հանրապետության տարածքում: Ստորև ներկայացված է քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների օրակարգը. 10:00 - 11:00 ծառատունկ՝ Կանաչ Երևան, հասցե՝ Մարտիրոս Սարյանի անվան պուրակ 10:00 - 14:00 սպորտային Երևան 1. Շախմատային մրցաշար և միաժամանակյա խաղի սեանս 2. Շաշկու մրցաշար 3. Նարդու մրցաշար Հասցե՝ Ամիրյան - Պուշկին փողոցների միջանկյալ հատված 11:00 - 15:00 սպորտային Երևան 11:00 – 12:00 - բռնցքամարտիկների ցուցադրական ելույթներ 12:00 – 13:00 - սուսերամարտիկների ցուցադրական ելույթներ 13:00 – 14:00 - բադմինտոնիստների ցուցադրական ելույթներ 14:00 – 15:00 - սթրիթբոլի ցուցադրական ելույթներ Հասցե՝ Պուշկին - Թումանյան փողոցների միջանկյալ հատված 11:00 - 12:30 հանրային քննարկում՝ իրազեկ քաղաքացի Հասցե՝ Մ. Մանուշյանի անվան պուրակ 11։00 - 17։00 ցուցահանդես՝ Հայաստանի գորգարվեստը Հասցե՝ Ե. Չարենցի թանգարանի հարակից հատված 12:00 - 17:00 ցուցադրական շոու՝ Միշտ դեպի վեր Երևանի ավիամոդելավորողների ցուցադրական շոու Հասցե՝ Պուշկին - Թումանյան փողոցների միջանկյալ հատված 13:00 - 14:00 մանկական տիկնիկային ներկայացումներ Տիկնիկների աշխարհում Հասցե՝ Պուշկին - Թումանյան փողոցների միջանկյալ հատված 11:00 - 12:00 կերպարվեստի միջոցառումներ, մանկական կավճանկարչություն Հասցե՝ Ազատության հրապարակ 11:00 - 18:00 «Վերնիսաժ» նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես - վաճառք Հասցե՝ Մ.Սարյանի անվան պուրակ 12:00 - 13:00 կավե արձանիկների ներկում Հասցե՝ Պուշկին - Մաշտոց խաչմերուկ 13:00 - 17:00 կավագործության միջոցառում Հասցե՝ Ե.Չարենցի թանգարանի հարակից հատված 14:00 - 15:00 մանկական համերգային ծրագիր՝ Երգում են երեխաները Հասցե՝ Ե.Չարենցի թանգարանի հարակից հատված 15։00 - 16։30 ազգագրական համերգային ծրագիր Հասցե՝ Ամիրյան - Մաշտոց խաչմերուկ 10:00 - 18:00 էկո քաղաք Հասցե՝ Կոմիտասի արձանի հարակից հատված 16։00 - 18։30 կինոցուցադրություն՝ Անկախության կինո Հասցե՝ Ազատության հրապարակ 19:30 - 21:30 արի համերգի՝ Միտքդ վա՛ռ պահիր Եզրափակիչ գալա համերգ և տոնական հրավառություն Հասցե՝ Ազատության հրապարակ

Քաղաքականություն

Պատահարներ