Քաղաքականություն
ՊՎԾ աշխատակից Ադյանի կալանքի ժամկետը չի երկարացվել. Հետք
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ Ազգային…
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը: Ադյանն այս պահին դեռևս կալանքի տակ է, քանի որ չի լրացել նրա նկատմամբ գործի նախաքննության սկզբում ընտրված երկամսյա կալանքի ժամկետը, գրում է Hetq am-ը:
Այդ ժամկետը լրանում է ապրիլի 25-ին, որից հետո Սամվել Ադյանը պետք է ազատ արձակվի:
Լրատվամիջոցը նշում է, որ դատարանը Ադյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը մերժել է ապրիլի 18-ին: Նույն օրը Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել:
Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն ի պատասխան լրատվամիջոցի հարցին՝ ասաց, որ Դատախազությունը բողոքարկելու է առաջին ատյանի դատարանի որոշումը:
Հետքը նշում է, որ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Սամվել Ադյանը Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք է տվել: Ինքը՝ Սանասարյանը, լրագրողների հետ զրույցում Ադյանի ցուցմունքի մանրամասները չի հայտնել, սակայն հաստատել է, որ առերեսվել է նրա հետ:
Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ նախօրոք հարցաքննված երկու անձանց միջև առերեսում է կատարվում, եթե նրանց ցուցմունքներում էական հակասություններ կան: Քննիչը պարտավոր է կատարել առերեսում, եթե էական հակասություններ կան մեղադրյալի և մեկ այլ անձի ցուցմունքներում:
Այսինքն` կարելի է եզրակացնել, որ Դավիթ Ադյանի և Սամվել Ադյանի ցուցմունքներում էական հասակություններ կան:
Նմանատիպ հոդվածներ
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ տարինե...
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում Պետերբուրգ մեկնած Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի որոշման...
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...