Քաղաքականություն
Փաշինյանի խորհուրդը Զելենսկուն՝ ինչպես հարաբերությունները կառուցի Պուտինի հետ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն «РБК»-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, թե ինչպես Ուկրաինայի ընտրություններում հաղթանակ տարած Վլադիմիր Զելենսկին պետք է հարաբերություններ կառուցի Ռուսաստանի…
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն «РБК»-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, թե ինչպես Ուկրաինայի ընտրություններում հաղթանակ տարած Վլադիմիր Զելենսկին պետք է հարաբերություններ կառուցի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։«Ես չեմ կարծում, որ նրան դժվար կլինի։ Այստեղ կան պայմաններ՝ եթե լինես ուղիղ, անկեղծ, առանց խարդախության, դժվար չի լինի։ Պարզապես պետք է ազնիվ և ուղիղ շփվել»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ այս խորհուրդը վերաբերում է ոչ միայն ՌԴ նախագահի հետ շփմանը։
«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ կգնահատի, եթե տեսնի, որ զրուցակիցը չի փորձում նրան խաբել ինչ-որ բանում, ինչ-որ բան չի նենգափոխում։
Սա շատ ճիշտ տարբերակ է բոլոր տեսակի շփումների համար։ Միգուցե, դիվանագիտության մեջ, միջազգային հարաբերություններում դա այդքան էլ ընդունված չէ, բայց ես բոլորի հետ այդպես եմ շփվում»,- ասել է ՀՀ վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում Պետերբուրգ մեկնած Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի որոշման...
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ տարինե...
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...