Քաղաքականություն

Լար­ված են վարչապետի և աշխատակազմի ղեկավարի հարաբերու­թյունները.«Փաստ»

Լար­ված են վարչապետի և աշխատակազմի ղեկավարի հարաբերու­թյունները.«Փաստ»
««Փաստ» թերթի տեղեկություններով՝ կառավարության աշխատակազմում արշալույսներն այդքան էլ խաղաղ չեն, քանի որ վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում այս կառույցը հայտնվեց մի քանի անգամ, ու…
««Փաստ» թերթի տեղեկություններով՝ կառավարության աշխատակազմում արշալույսներն այդքան էլ խաղաղ չեն, քանի որ վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում այս կառույցը հայտնվեց մի քանի անգամ, ու հիմնականում բավականին սկանդա­լային թեմաներով: Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ բավականին լար­ված են վարչապետի և աշխատակազմի ղեկավարի հարաբերու­թյունները. ուրբաթ օրը Նիկոլ Փաշինյանը նույնիսկ պահանջել է, որ Էդուարդ Աղաջանյանը հրաժարականի դիմում ներկայացնի՝ թույլ տված սխալների, հատկապես երկու մեծ «լյապերի» համար: Նշենք, որ աշխատակազմում երեք առանցքային և հին աշխատողներ՝ Մար­գարիտա Ազարյանը, Արթուր Սարգսյանը և Ամալյա Ենգոյանը, ազատվեցին աշխատանքից: Կարծիք կա, որ դա եղել է աշխատանք­ների՝ Աղաջանյանի կողմից ոչ պատշաճ համակարգման պատճա­ռով: Նույն աղբյուրները պնդում են, որ հարցին միջամտել է ԱԺ նա­խագահ Արարատ Միրզոյանը և վարչապետին համոզել, որ պետք չէ նման ծայրահեղ քայլերի գնալ՝ «ոմանց բերանը լեզու չդնելու հա­մար»: Միրզոյանի հաշտարար հերթական նախաձեռնությունը ևս, կարծես թե, արդյունք է տվել: Գոնե՝ առայժմ»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250