Քաղաքականություն
Ապե՛ր, հլը դուրս արի. Ավագանու ԲՀԿ-ական անդամը` «Իմ քայլականին»
Երևանի ավագանու այսօրվա նիստում միջադեպ է գրանցվել «Իմ քայլը» և ԲՀԿ խմբակցությունների անդամների միջև: Ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը նիստի ընթացքում տեղից վեր կացավ և դիմելով «Իմ…
Երևանի ավագանու այսօրվա նիստում միջադեպ է գրանցվել «Իմ քայլը» և ԲՀԿ խմբակցությունների անդամների միջև:
Ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը նիստի ընթացքում տեղից վեր կացավ և դիմելով «Իմ քայլից» Վազգեն Դարբինյանին՝ ասաց. «Ապե՛ր, հլը դուրս արի»:
Ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանն իրեն երկար նայելու համար է դուրս հրավիրել Վազգեն Դարբինյանին: ԲՀԿ-ականները լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով Արմեն Ներսիսյանի վարքագիծը, ասացին, որ այդտեղ որևէ վատ բան չկա, ընդամենը քննարկման հրավեր է:
Ավելի ուշ՝ նիստի ընթացքում, «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Կիրակոսյանն առաջարկեց էթիկայի խորհուրդ ստեղծել: «Ինչպես ցույց տվեց մեր այսօրվա նիստը և առհասարակ բոլոր նիստերը, անհրաժեշտություն եմ տեսնում և առաջարկում եմ ստեղծել էթիկայի խորհուրդ, ինչպես ԱԺ-ում է: Այն կհսկի և´ ֆեյսբուքյան գրառումները, և´ նիստում հնչեցված «դուրս արի, ապե, խոսենք» արտահայտությունները»,- ասաց Լիլիթ Կիրակոսյանը:
Քաղաքապետը Հայկ Մարությանը նշեց, որ հետաքրքիր առաջարկ է. «Ինձ դուր է գալիս այս առաջարկությունը: Կարծում եմ՝ ձեռնամուխ կլինենք»:
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավորը հայտնել է, որ որ ոչ ոքի հետ հաշիվներ չունի, ավելին՝ «ապերով» է դիմել «Իմ քայլի» անդամին:
«Ես ոչ մեկի հետ հաշիվներ չունեմ, ոչ էլ նպատակ ունեմ, թշնամանք չկա, զայրացա, երբ նկատեցի, որ ինձ երկար է նայում։ Ամեն անգամ էլ նման դեպքեր լինում է, դուք էլ եք նման ռեպլիկներ անում»,–ասել է նա լրագրողներին։
Նմանատիպ հոդվածներ
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում Պետերբուրգ մեկնած Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի որոշման...
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ տարինե...
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...