Հասարակություն
Վեճ և դանակահարություն Երևանում. կա վիրավոր
Երեկ՝ ապրիլի 21-ին, Երևանում, ժամը 19։20-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ կրկեսի խաչմերուկի մոտ տեղի է ունեցել ավտովթար, ինչի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում է Shamshyan. com-ը:
Պարզվել է, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 46-ամյա Արման Պողոսյանն է։ Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը, ժամը 19։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի և Բրյուսովի փողոցի խաչմերուկում գործող «555» բենզալցակայանի հետնամասում Ա. Պողոսյանի հետ վիճաբանել են 2 անձ, որի ընթացքում նրանցից մեկն իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել Ա. Պողոսյանի դեմքին և դիմել փախուստի։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Կենտրոնական բաժնի ոստիկաններն արդեն գիտեն կասկածյալների ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նշված անձանց և հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Մեքենաներից մեկը գլորվել է ձորը․ խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
5.0