Քաղաքականություն
Տեղեկություն չունեմ, թե ինչի վրա է ծախսվելու «քաղաքացու օրը» նշելու համար նախատեսված 124 մլն դրամը. Ալեն Սիմոնյան
«Ես տեղեկություն չունեմ, թե ինչի վրա է ծախսվելու «քաղաքացու օրը» նշելու համար նախատեսված 124 մլն դրամը, դա գործադիրի կողմից է հատկացված»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ…
«Ես տեղեկություն չունեմ, թե ինչի վրա է ծախսվելու «քաղաքացու օրը» նշելու համար նախատեսված 124 մլն դրամը, դա գործադիրի կողմից է հատկացված»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Համենայնդեպս, ինձ համար այսօր կարեւոր օր է, այսօր այն օրն է, երբ Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանն ու Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեցին եւ ես մի քանի իմ ընկերների հետ մնացի միանձնյա ժողովրդի հետ եւ պետք էր պահել: Այսօրվանից սկսած ամեն օր էլ տոն է մինչեւ ավելի լավ ու կարեւոր իրադարձություններ»,-ասաց ԱԺ փոխնախագահը:
Դիտարկմանը, որ շատերը նշում են, թե այդ գումարը կարելի էր ծախսել սոցիալական տարբեր ուղղություններով, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Դա հերթական տոնախմբությունը չէ, դա շատ կարևոր մի իրադարձության արձանագրում է: Խոսքը քաղաքացու դերի բարձրացման մասին է և նա է որոշելու այսուհետ Հայաստանի ամեն ինչը: Այդ օրը չնշելը սխալ կլիներ: Խոսքը 124 մլն դրամի փուչիկ գնելու մասին չէ, խոսքը քննարկումների, քաղաքացիական գիտակցությունն էլ ավելի բարձրացնելու և այդ երևույթն էլ ավելի զարգացնելու մասին, որը Հայաստանը բերելու է ավելի մեծ հաղթանակների»:
Նմանատիպ հոդվածներ
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում Պետերբուրգ մեկնած Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի որոշման...
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ տարինե...
Վլադիմիր Գասպարյանը սենսացիոն ցուցմունք է տվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, որը 2008 թ. ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության վարչությ...