Հասարակություն
Մեռնեմ օրենքին. Բարսեղ Բեգլարյանը` դատարանում
«Ես Աստծո դեմ միշտ մեղավոր եմ, օրենքի առաջ միշտ օրինապահ մարդ եմ, մեռնեմ օրենքին»,– Երևանի ընդհանուր իրավասության դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Բարսեղ Բեգլարյանը` պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք իրեն մեղավոր ճանաչում է։
Անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական նոր գործին՝ Բարսեղ Բեգլարյանն ասաց, որ տեղյակ չէ, մանրամասները պետք է ցուցմունք տվողից հարցնել:
Բարսեղ Բեգլարյանը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել, միայն կարճ արձագանքեց հարցին՝ արդյոք իրեն բավարարում է հետահեղափոխական շրջանում տնտեսական քաղաքականությունը: «Ես ո՞վ եմ, որ բավարարի-չբավարարի»,- ասաց նա:
Այսօրվա դատական նիստում հետազոտվում էին մեղադրական եզրակացության հիմքում ընկած ապացույցները, մասնավորապես, կապի ծառայություններից ստացած տեղեկությունները, որոնք, ըստ Բարսեղ Բեգլարյանի, խճճված են:
«Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին և «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հ. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Վանաձորում տղամարդու դի է հայտնաբերվել, նախնական տվյալներով՝ կենդանու կողմից հոշոտված
Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել. արգելափակվել է մոտ 100 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը
1.0