Հասարակություն
Չենք պատրաստվում որևէ ավիանկերության մենաշնորհ շնորհել. Փաշինյան
Gohar Vardanyan
1 րոպե
339 դիտում
Մեր պատկերացումն այն չէ, որ մեր կառավարությունը պետք է ավիաընկերություն ստեղծի եւ նրան ազգային փոխադրողի կարգավիճակ տա։ Այս մասին այսօր Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտական համալսարանում դասախոսների եւ ուսանոսղների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով դասախոսներից մեկի հարցին՝ ազգային փոխադրող ունենալու անհրաժեշտության մասին։
«Մենք հիմա քննարկումների մեջ ենք «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանների կառավարումը ստանձնած «Կորպորասիոն Արմենիա» ընկերության հետ, նաեւ համատեղ փորձում ենք հասկանալ՝ որտեղ ինչ խնդիրներ ունենք, երկրորդ ուղղությունը հետեւյալն է՝ մենք հիմա ուշադիր ուսումնասիրում ենք կառավարության այն որոշում, որով հռչակվել է բաց երկնքի քաղաքականությունը, փորձում ենք հասկանալ, թե այս որոշումը որքանով է համապատասխանում այսօրվա մեր պահանջներին եւ ապագայում մեր կարիքներին։ Փորձում ենք լրջորեն վերլուծել, թե այլ գործընկերների հետ մեր ունեցած հարաբերությունները որքանով են համապատասխանում ԻԿԱՕ–ի սահմանված ստանդարտներին»,– նշեց նա։
Փաշինյանը շեշտեց՝ կան կարծիքներ, որ ազգային շահերը հաշվի առնված եւ պաշտպանված չեն, ապա հավելեց, որ կառավարության քայլերը ցնցումներ չպետք է առաջ բերեն. «Կան կարծիքներ, որ ներպետական եւ ազգային շահերը հաշվի առնված եւ պաշտպանված չեն։ Սակայ մենք պետք է հավասարակշռված քայլերով գնանք առաջ, որ ցնցումներ չառաջնենք։ Սակայն ես համաձայն եմ տեղական ավիափոխադրողներ ունենալը մեզ համար ստրատեգիական նշանակության հարց է։ Սակայն ինչպես նախկինում վատ ավարտ է ունեցել, մենք չենք պատրաստվում ինչ–որ ընկերության շնորհել մենաշնորհ, կամ կարգավիճակ տալ։ Մենք պետք է ստեղծենք հնարավորություն բոլոր տեղական փոխադրողների համար, որ այդ դաշտում նոր ընկերություններ կարողանան ի հայտ գալ»։
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
664
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
547
Հաստատվել է 4-րդ, 9-րդ և 10-րդ դասարաններում քննությունների ժամանակացույցը
Gohar Vardanyan
1 րոպե
1,773
Մակունցը` «իր համար գնված» նոր Տոյոտա Քեմրիի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
1,509
Ավելին Հասարակություն բաժնից
Ռուբլին կտրուկ թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ մարտի 4-ի դրությամբ
1 րոպե
665
«Կարաս» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն կասեցվել է
1 րոպե
189
Սպասվում է քամու ուժգնացուն, ձյուն, ձնախառն անձրև․ եղանակը՝ առաջիկա օրերին
1 րոպե
352
5.0
Իրանում ծավալվող իրադարձություններից Հայաստանը դաս պետք է քաղի․ Նարեկ Կարապետյան
1 րոպե
144